04 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Հաղորդումները քննարկում ենք, բայց հետո ի՞նչ»

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ԱԺ-ում գլխավոր դատախազության 2014թ-ի տարեկան հաշվետվությունը անարդյունք է համարում: «Հաղորդումները քննարկում ենք, բայց հետո ի՞նչ»,- այսօր ԱԺ-ում հաշվետության քննարկման ժամանակ ասաց  նա: Պողոսյանը հանդես եկավ մի քանի առաջարկով՝ հույս հայտնելով, որ դրանք ընկալելի կլինեն ու հաջորդական գործողությունները դրական փոփոխության կբերեն: «Ձեր հաղորդման մեջ նշվում է, որ հանցագործությունների թիվը նվազել է, […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքներ կատարելու համար ս.թ. հունիսի 9-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Դավթաշեն գյուղի, Մելքումով փողոցի, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի, «Մալայան» ակնաբուժական կենտրոնի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ 08.06.2015թ. 

Սիրելու բան չէ

ԱԺ հերթական քառօրյաում  գլխավոր դատախազի 2014 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ  ԱԺ ՀՀԿ  պատգամավոր Մարգարիտ Եսայանը հայտարարեց, որ գլխավոր դատախազն ընդհանրապես սիրելու բան չէ և սա մի պաշտոն է, որը հիմնականում չի սիրվում.  «Բոլոր մարդիկ, անկախ դրանից հանցագործ են, թե` ոչ, գլխավոր դատախազ բառակապակցությունը, կերպարը և պաշտոնն ընդհանրապես սիրելու բան չէ»: Եսայանը հերթականությամբ թվեց […]

Ժեստիկուլյացիան իրար փոխհարաբերվելու միջոց է. Կոստանյանը՝ Փաշինյանին

«Ժեստիկուլյացիան մարդկային փոխհարաբերությունների կազմակերպման եղանակ է և կլինի պառլամենտում, որևէ տեղ, ժեստիկուլյացիան իրար փոխհարաբերվելու միջոց է, որևէ տարբերություն չկա, որտեղ է արտահայտվում և ինձ համար անգամ տարօրինակ չէ, անգամ ապշեցուցիչ է, որ ժեստիկուլյացիան կարող է ընդհանրապես քննարկման առարկա դառնալ, ուր մնաց քննադատության»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում իրեն ուղղված քննադատությանը հակադարձեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: […]

Վերընտրվել է

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում վերընտրվել է Միքայել Նարիմանյանը: Փակ-գաղտնի քվեարկությամբ ռեկտոր է ընտրվել առաջադրված միակ թեկնածու Միքայել Նարիմանյանը: Նշենք նաև, որ առաջիկայում Երևանի պետական համալսարանի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանների(ՀՊՃՀ) ռեկտորների ընտրություններ են լինելու, ԵՊՀ-ում հունիսի 19-ին, ՀՊՃՀ-ում՝ հունիսի 20-ին:  

Միակ ուղին

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթը Ազգային Ժողովում Գլխավոր դատախազի 2014թ. Դատախազության գործունեության մասին հաշվետվության վերաբերյալ. Երբ մենք խոսում ենք օրենքի գերակայության, եւ ընդհանրապես օրինականության հաստատման մասին, երբ մենք խոսում ենք մի հասարակության մասին, որում գործում է ժողովրդի կողմից օրինականորեն ընտրված իշխանություն, որը զերծ է կոռուպցիայից եւ առաջնորդվում է միմիայն պետական շահերով, մենք պետք […]

Կանացի դեմքով բիզնես

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը հույս ունի, որ ՀՀ  կառավարությունը կին գործարարների համար այնպիսի միջավայր կստեղծի, որը խրախուսող կլինի և նրանք կմտածեն իրեն գաղափարները վերածել շահութաբեր ինչ որ բանի։ Այդ մասին այսօր, Կանանց ձեռներեցության երևանյան շաբաթի մեկնարկին ասաց դեսպան Ռիչարդ Միլսը: «Պետք է ձեռներեցության ոլորտում լինեն հստակ կանոններ և կիրառվեն հավասարապես բոլոր գործարար մարդկանց նկատմամբ։ Դուք բոլորդ […]

Հոգեբանի կարիք ունի

Այսօր` ԱԺ-ում ՀՀ դատախազության 2014 թվականի գործունեության հաղորդման քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյան անդրադարձավ ՀՀ գլխավոր դատախազին:  «ՀՀ գլխավոր դատախազը խփելով շատախոսության բոլոր ռեկորդները՝ մեզ բացատրում էր, թե ինչ քմահաճ էակ է իրավաբանությունը: Չնայած նա շոումենին հատուկ ժեստիկուլացիայով փորձում էր բացատրել այն ամենը, ի վերջո շոուն չստացվեց, քանի որ ժողովուրդը լավ գիտի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված