04 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հռոմի պապն ու Վլադիմիր Պուտինը կհանդիպեն

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն Վատիկանում` հունիսի 10-ին, հայտնում է РИА “Новости”-ն: Վատիկանի ներկայացուցիչը հայտնել է, որ Պապը «մեծ ուշադրությամբ, հավասարակշռվածությամբ ու բարեհոգաբար է հետեւում Ռուսաստանի քաղաքականությանը»:

Զինվորականները 250 մետր գլորվել են ձորը. զոհ, վիրավորներ

Հունիսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:Այդ մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը: Ժամը 21:00-ի սահմաններում Վազ 2121 մակնիշի 56 ՏՏ 883 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Զեդեա գյուղից դեպի Հորադիս գյուղատեղի տանող դաշտամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր գլորվել ձորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վայքի բուժմիավորում […]

Նոր մանրամասներ թթից թունավորման վերաբերյալ

Վահան գյուղում և Ճամբարակ քաղաքում արձանագրված թունավորման պատճառները բացահայտելու նպատակով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ թութը վաճառվել է Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակչի կողմից: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Արարատի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են նաև, որ բնակիչն իրացրել է սեփական այգու ծառերից հավաքված թութը: Լաբորատոր փորձաքննության նպատակով վերցվել են ինչպես թթի […]

Պետությունը կաջակցի կին գործարարներին

Հայաստանում առաջին անգամ անցկացվող Կանանց ձեռներեցության երևանյան շաբաթը բացված է։ Երևանյան շաբաթի շրջանակներում Կոմիտասի Թանգարան-Ինստիտուտում տեղի ունեցավ կին ձեռներեցների համաժողովը։ Բացման խոսքով պետք է հանդես գար վարչապետ Հովիկ Աբրահամյանը, բայց նա զբաղվածության պատճառով չկարողացավ ներկա գտնվել, փոխարենը բացման խոսքը վստահեցին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը. «ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է երկրի սոցիալ տնտեսական զարգացման գործում կանանց դերը, […]

«Սարսափելի» է . ահազանգ

«Էս էլ մարդկանց գործից զրկելու ու վատություն անելու նոր ձև ա: Շաբաթ օրվանից մետրոն փոխել ա ժամերը ու սա շատերի համար սարսափելի բանա»,-զայրացած դժգոհեց Henaran.am-ի խմբագրություն զանգահարած քաղաքացին: Քաղաքացու խոսքով՝ Երևանի մետրոպոլիտենը ամեն օր աշախատանքը սկսում էր ժամը 06:30-ին, սակայն հունիսի 5-ից սկսած աշխատաժամերը սահմանվել են առավոտյան 07:00-ից մինչև 21:00-ը: «Պատկերացնում եք ինչքան մարդ կա, որ աշխատանքը […]

Բրիտանիայի արքայադուստր Շառլոտի առաջին լուսանկարները /ֆոտո/

Համացանցում են հայտնվել Մեծ Բրիտանիայի արքայադուստր Շառլոտ Եղիսաբեթ Դիանայի` արքայազն Ուիլիամի եւ դքսուհի Քեյթի դստեր առաջին պաշտոնական լուսանկարները: Լուսանկարներում արքայադուստր Շառլոտն ու նրա եղբայր արքայազն Ջորջն են:

Անձրևները շարունակվում են

Հանրապետության տարածքում` Հունիսի 8-12-ին հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 20-25մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 8-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 3-4 աստիճանով, 9-ին նույնքան կբարձրանա:   Երևանում` Հունիսի 8-12-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, […]

Ղարիբին հյուրասիրել չհաջողվեց

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում Սարդարապատ գյուղի վերջնամասում գտնվող կիսաքանդ անասնաֆերմայի տարածքում քննչական փորձարարություն կատարելիս՝ նկատել են 2 անձանց, որոնք նշված տարածքից դիմել են փախուստի:  Ոստիկաններին հաջողվել է բռնել միայն 1976 թ. ծնված Էդիկ Գ.-ին: Նշված տարածքի զննության ընթացքում վերջինս մատնացույց է արել իր կողմից պատրաստած դոնդողանման նյութով լցված պոլիէթիլենային տարա և […]

3 հայ պատգամավոր` Թուրքիայի Մեջլիսում

Թուրքիայում երեկ անցկացվեցին 25-րդ խորհրդարանական ընտրությունները: Տեղական ժամանակով ժամը  17:00 ավարտվեց քվեարկությունը: Ձայների 84 %-հաշվարկված են և նախնական տվյալների համաձայն տարբեր կուսակցությունների կողմից առաջադրված 4 հայ թեկնածուներից 3-ը հաղթահարել են անցողիկ շեմը:  Նախնական տվյալների համաձայն  քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը ստացել է ձայների շուրջ 12%-ը: Իսկ իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է ձայների 42 %-ը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված