03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պուտինը երկօրյա այցով մեկնել է Բաքու

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով մեկնել է Բաքու` մասնակցելու Եվրոպական խաղերի բացման արարողությանը, գրում է РИА Новости-ն: Ակնկալվում է, որ Պուտինը Բաքվում հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ: Ալիեւի հետ հանդիպմանը, որը կկայանա վաղը` հունիսի 13-ին, ի թիվս այլ հարցերի` կքննարկվի նաեւ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցը: […]

Ով նստումա էտ տեղում իրան ցարի տեղա դնում.Արամ Մանուկյանը` Վարդան Այվազյանին

«Ով նստուա էտ տեղում իրան ցարի տեղա դնում»,-այսօր ԱԺ –ում ընթացող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հիմնավորվածության վերաբերյալ լսումների ժամանակ իրար չհասկացան նիստը նախագահող Վարդան Այվազյանը և ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Մանուկյանը ելույթի իր հերթը զիջել էր մեկ այլ պատգամավորի ու Այվազյանը որոշել էր ուշացնել նրա հարցի հնարավորությունը:

Առյուծի բաժինը, Բիբինը եւ մեղավորը

ԱԺ-ում ընթանում են էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հիմնավորվածության վերաբերյալ լսումները: Ընդունված աշխատանքային ընթացակարգով որոշվեց  կես ժամանոց ելույթ տրամադրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին և կես ժամանոց ելույթներ նիստին մասնակցող  պատգամավորներին: Ռոբերտ Նազարյանը նախ կրկին անգամ հրապարակեց  հոսանքի սակագինը 6.93 տոկոսով ավելացնելու արդեն իսկ հայտնի թիվը, ապա հիշեցրեց,  որ ՀՀ էներգետիկ համակարգի 5 խոշոր արտադրող […]

Լկտի վերաբերմունք . ԱԺ-ում թեժ իրավիճակ է

Քիչ առաջ մեկնարկեց խորհրդարանական լսումներ «էլեկտրաէներգիայի սակագի վերանայման հիմնավորվածության վերաբերյալ» թեմայով: Նիստը վարող ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ քննարկմանը ներկայացել ՀԵՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը: Չներկայանալու պատճառը չնշվեց: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացրեց ՀԵՑ-ի հիմնավորումները ու իր դիտարկումները: Իր ելույթում Նազարյանը նկատեց, որ այսօր ավելի երկար է խոսելու, […]

Եղանակը կցրտի

Հանրապետության տարածքում` հունիսի 12-15-ին հյուսիսային շրջաններում, 16-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 13-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 3-4 աստիճանով: Երևանում` Հունիսի 12-15-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, հնարավոր […]

Ազգընտիր առաջին նախագահն եմ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 7-ի խորհրդարական ընտրություններից հետո առաջին ագնամ հայտնվել է հանրության առջև: Էրդողանը ելույթ է ունեցել Անկարայում  ուսանողների 4-րդ միջազգային ավարտական հանդիսավոր արարողության ժամանակ: Նա  խոսել է Թուրքիայում առկա քաղաքական իրադրության մասին, որի մեջ երկիրը հայտնվել է խորհրդարանական ընտրություններից հետո, գրում է Ermenihaber.am-ը: «CNNTürk» լրատվական ծառայությունը հայտնում է, որ ելույթի ժամանակ Էրդողանը […]

Բոլոր լավ բաները խենթության հետեւանք են /վիդեո/

Դեռ 1990թվականին ՀՀԿ նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Մարգարյանը հարցազրույցներից մեկում նշել էր, որ առանց խենթության ոչ մի գործ գլուխ չի գա։ «Ինձ հետ գոնե ե՛ւ անձնական կյանքում, ե՛ւ աշխատանքում բոլոր հաջողությունները, լավ բաները խենթության հետեւանք են, ոչ թե սառը տրամաբանության։ Հենց տրամաբանությամբ ենք առաջնորդվում, օտար ինստիտուտները շատ լավ կարողանում են հաշվել մեր քայլերը»,-ասել է […]

Լավ լուր. Հայկական Ժամանակ

«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, կառավարությունում քննարկվում է Երևանի կենտրոնը «Զվարթնոց» օդակայանին կապող վերգետնյա էլեկտրագնացքի գիծ կառուցելու մի ծրագիր: Այն ունենալու է մոտ 13 կիլոմետր երկարություն: Նշված էլեկտրագնացքի կառուցման նախագիծը մեկն է կառավարության այն ծրագրերից, որոնց իրականացումը պետք է այս տարի հանգեցնի տնտեսական աճի: Շինարարության ողջ արժեքը գնահատվում է մոտ 80 միլիոն դոլար: Գաղավարն այն է, որ […]

Մանրամասներ Բաքու մեկնած մեր մարզիկներից

Սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը տեղեկացնում է. Բաքու ժամանեց Հայաստանի մարզական պատվիրակության ևս մի խումբ, որի կազմում էին հունահռոմեական ոճի ըմբիշներ Ռոման Ամոյանը, Միհրան Հարությունյանը, Կարապետ Չալյանն ու Մաքսիմ Մանուկյանը: Նրանք արդեն հասցրել են մարզվել ( բասկետբոլ են խաղացել): Հունիսի 12-ին Երևանի ժամանակով ժամը 19-ին կկայանա Առաջին Եվրոպական Ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Հայաստանը շքերթին կմասնակցի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված