30 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Բոլոր լավ բաները խենթության հետեւանք են /վիդեո/

Դեռ 1990թվականին ՀՀԿ նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Մարգարյանը հարցազրույցներից մեկում նշել էր, որ առանց խենթության ոչ մի գործ գլուխ չի գա։

«Ինձ հետ գոնե ե՛ւ անձնական կյանքում, ե՛ւ աշխատանքում բոլոր հաջողությունները, լավ բաները խենթության հետեւանք են, ոչ թե սառը տրամաբանության։ Հենց տրամաբանությամբ ենք առաջնորդվում, օտար ինստիտուտները շատ լավ կարողանում են հաշվել մեր քայլերը»,-ասել է Մարգարյանը։

Հետո, երբ վարչապետ էր՝ ասում են նույն խենթն էր մնացել: Չփոխեց սկզբունքը, չփոխեց մարդկային որակը՝ մարդու մեջ հավատարմությունն ու խելքն էր կարեւորում:  Քծնանքն ու սուտը չէր հանդուրժում:

«Ընկերոջս չեմ դավաճանի, գործիս չեմ դավաճանի։ Որոշակի բարոյական սկզբունքներ կան, որ դարերից փոխանցվել են մեզ՝ հավատարմություն ընտանիքին, ցեղին, ընկերությանը, այսօր՝ նաեւ պետականությանը»,-ասում էր Անդրանիկ Մարգարյանը:

Մարդասեր, բարի, հումորով, զգացմունքային,  ավանդապաշտ ու հայրենասեր էր, գիտեր խոսքի արժեքը, գիտեր, որ պահին` ինչպես կողմնորոշվել:

Ճակատագրին չէր հավատում, բայց նախապաշարումներ ուներ  այն առումով, որ ինչ-որ պետք է լինի, կլիներէ  իր ժամանակին կլինի։ «Գուցե նախանշաններ էլ գոյություն ունեն, բայց կարծում եմ` դրանք սահմանափակ են: Ես մտածում եմ, որ ինձ համար դեռ կյանքի որոշակի պաշար գոյություն ունի, որովհետեւ բազմաթիվ անգամներ շատ ծանր իրավիճակներում եմ հայտնվել, բայց կարողացել եմ իմ անհատական մոտեցումների շնորհիվ, մանավանդ իմ ընկերների աջակցությամբ դրանք հաղթահարել, նույնիսկ՝ մահից փրկվել»,-ասում էր նա:

2007թ. մարտի 25-ին կանգ առավ նրա սիրտը: Կիսատ ծրագրեր, մտահաղացումներ շատ ուներ …  Հետո դրանք շարունակեցին իր կուսակից եւ մարտական ընկերները, որդին եւ այն երիտասարդները, որոնց նա արժեւորում եւ գնահատում էր …

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ