Նալբանդյանն ընդունեց ֆրանսիացի խորհրդարանականներին
Մայիսի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին, Սենատի անդամներ Անրի դը Ռենկուրին և Բեռնար Սոճենին: Ողջունելով խորհրդարանականներին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց վերջիններիս երկարամյա ներդրումը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման գործում։ Նախարար Նալբանդյանը հատուկ կարևորեց ֆրանսիացի խորհրդարանականների այցելությունն Արցախ։ Ֆրանսիայի խորհրդարանի անդամները կիսվեցին Լեռնային Ղարաբաղ իրենց այցի տպավորություններով: Ֆրանսուա Ռոշբլուանը, Անրի դը […]




































