14 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Երեւանի քաղաքապետը անձամբ է մասնակցելու

Երեւանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցությունում տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում արգելված վայրերում ավտոմքենաների կայանման 23 եւ ծխելու 12 դեպքերի մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Երեկոյան ժամերին ներքաղաքային միկրոավտոբուսների եւ ավտոբուսների երթուղիների սահմանված ժամանակացույցով ոչ պատշաճ սպասարկում իրականացնելու համար էլ վարչական տույժի են ենթարկվել երթուղի սպասարկող 6 ընկերություններ:

 Երեւանի քաղաքապետարանում եւ վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի աշխատանքների, ինչպես նաեւ բնակիչների ընդունելությունների հետ կապված` քաղաքապետը հանձնարարել է մշտական հսկողություն իրականացնել բարձրացված հարցերի կատարման ընթացքի նկատմամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ նաեւ անձամբ է մասնակցելու քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում կազմակերպվող բնակիչների ընդունելություններին:

 

Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի բոլոր տնտեսվարողներին ուղարկվել են ծանուցումներ` մինչեւ մայիսի 29-ը օրենսդրության պահանջներին հակասող գովազդները շտկելու նպատակով: Լեզվի պետական տեսչության հետ համատեղ շրջայցերի շրջանակում համապատասխան օրենքների խախտումով գովազդային վահանակները կապամոնտաժվեն: 

Շարունակվում են վարչական շրջանների շենքերի արտաքին տեսքի բարեկարգման եւ ձեւավորման աշխատանքները: Ընթացքի մեջ են նաեւ շենքերի պատերի եւ կամարանցումների նկարազարդման աշխատանքները: Բակային տարածքների ձեւավորման եւ նկարազարդման մասով Երեւանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ 64 հասցեներում աշխատանքներն ավարտված են, եւս 25-ում դեռ շարունակվում են:

Զեկուցվել է նաեւ, որ Երեւան-Ստեփանակերտ համագործակցության ծրագրի շրջանակում Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ քաղաքապետարանի, վարչական շրջանների, հասարակական կազմակերպությունների ավելի քան 90 ներկայացուցիչ է մասնակցել մայիսի 24-ից 27-ը ԼՂՀ-ում կազմակերպված վրանային մարզաառողջարարական արշավին: Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Երեւանի քաղաքապետարանի կողմից ԼՂՀ մարզադպրոցին է նվիրաբերվել մարզական գույք եւ համակարգչային տեխնիկա:

“Հին Երեւան” ծրագրի իրականացման, ինչպես նաեւ ժամանակակից արվեստի թանգարանի եւ համազգային թատրոնի նոր շենքերի կառուցման հետ կապված՝ հանձնարարվել է ներկայացնել նախագծանախահաշվային անհրաժեշտ փաստաթղթեր:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ