Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Նորվեգիայի դեսպանին
Մայիսի 29-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Նորվեգիայի դեսպան Կնուտ Հոուգին (նստավայրը՝ Մոսկվա)՝ առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար կատարած աշխատանքի համար: Նախարարը հավելեց, որ փոխհամագործակցությունը վերջին տարիներին նոր դինամիկա է ստացել, հաճախակիացել են փոխադարձ այցելությունները և շփումները։ Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ մայիսի 16-ին Ստրասբուրգում Նորվեգիայի ԱԳ […]





































