Մայրանալու համար լավագույն երկրները
“Save the Children” միջազգային հումանիտար կազմակերպությունը հրապարակել է մայրության համար ամենաբարենպաստ երկրները: Ինչպես եւ կարելի էր ենթադրել, երեխաներ ունենալու համար լավագույն վայրը Հյուսիսային Եվրոպան է:
Զեկույցը կազմվել է 176 երկրներում կատարած ուսումնասիրության արդյունքում` հաշվի առնելով 5 չափանիշներ` մինչեւ 5 տարեկան երեխաների եւ մայրերի մահացության աստիճանը, կանանց կրթության մակարդակը, ՀՆԱ-ն, քաղաքականության մեջ կանանց մասնակցության աստիճանը: Գրանցվել են 2010-13-ի տվյալներ:
Առաջին տեղում Ֆինլանդիան է, որից հետո` Շվեդիան, Նորվեգիան, Իսլանդիան, Նիդեռլանդները եւ Դանիան: Առաջին տասնյակում են հայտնվել նաեւ Իսպանիան, Բելգիան, Գերմանիան, Ավստրալիան: Իսկ Մեծ Բրիտանիան, Նոր Զելանդիան եւ Իռլանդիան ավելի վատ տվյալներ են ներկայացրել, քան նախկինում էր: Ցանկի վերջին հորիզոնականներում են հայտնվել Չադը, Նիգերիան, Գամիբիան, ԿԱՀ-ը, Նիգերը, Մալին, Սիեռա-Լեոնեն, Սոմալին եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը: Այս երկրներում երեխաների եւ մայրերի մահացության մակարդակը շատ բարձր է:
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն արդյունքները ցույց են տվել Էստոնիան, Բելառուսը եւ Լիտվան: Երեխաների մահացության դեպքերն ամենաշատը գրանցվում են ԱՄՆ-ում, ինչի պատճառով էլ այն 30-րդ տեղն է զբաղեցրել: