Հանրությունն ի վիճակի է ձեւավորել նոր իշխանություն. վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց, որ Վիլնյուսի գագաթաժողովն ապացուցեց, որ Արեւելյան գործընկերությունը բարդ իրավիճակում է հայտնվել: “Ինչպես շատերն են ասում` պատճառը Ռուսաստանի ճնշումներն են: Երեկ Պուտինի այցի ժամանակ ամենաքիչը խոսվեց ՀՀ-ի Մաքսային միությանն անդամակցության մասին: Ռուսաստանն ասաց` ինքը չի հեռանա Հարավային Կովկասից: Նա ասաց ամենաէականը` Ռուսաստանը կաշխատի Հայաստանում […]