27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իրենց հարսնության ժամանակ հարսի մաշկն էլ չի մնացել. Գրիգորիչը՝ ՀԱԿ-ին

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը վստահեցնում է, որ գազի գինը շուտով կնվազի՝ այդ թվում հասարակ քաղաքացիների համար: Այս մասին նա այսօր հայտարարեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:  

Հարցին, թե ինչպես է դասավորվելու Ռուսաստանին Հայաստանի կողմից վաճառած ՛՛Հայռուսգազարդ՛՛-ի 20 տոկոս բաժնետոմսերից գոյացած գումարի ճակատագիրը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. ՛՛Մենք այնտեղից երբևիցե գումար չենք վերցրել: Ծախսերն անընդհատ շրջանառության մեջ են եղել, այդ 20 տոկոսը որևէ բան էլ չի նշանակել: Դա հնարավորություն է տալիս, որ մեր քաղաքացիները նույն գազի սակագնով օգտնվեն, ինչ Ռուսաստանում՛՛:

Արձագանքելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին, ով Ռուսաստանին ՛՛Հայռուսգազարդ՛՛-ի բաժնեմասերի վաճառքի կապակցությամբ իշխանությանը ՛՛գեշ հարս՛՛ է անվանելո, որ տան յուրաքանչյուր գույք վաճառում են՝ Գալուստ Սահակյանն ասաց. ՛՛Ես կարծում եմ, որ իրենց հարսնության ժամանակ այնպիսի բաներ են տեղի ունեցել, որ հարսի մաշկն էլ չի մնացել: Թող հանգիստ մնան՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ