27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Առ միսդ, գնա

”Շատ կուզենայի, որ այստեղ հնչած խոսքերը` հատկապես քաղաքական մեծամասնության, ավելի շատ լինեին իմաստալի, նպատակային ու քաղաքացիներին ճշմարտությունը փոխանցող”,-այսօր Ազգային ժողովում ելույթում նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ խոսելով Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին:

Դիմելով ԱԺ նախագահին՝ Մինասյանը հիշեցրեց, որ նա կոռեկտության կոչ էր արել: ՛՛Սակայն ես շատ կուզենայի պրն. Աբրահամյան, որ այդ խորհրդին առաջին հերթին հետևեն քաղաքական մեծամասնության առանձին պատգամավորներ, ովքեր տեղի-անտեղի վիրավորում են թե ընդդիմադիր քաղաքական ուժին և թե ընդդիմախոս քաղաքացիներին, որովհետև այդ ձևով չէ, որ հնարավոր է իրական քննարկում կազմակերպել՛՛,-ասաց նա:

Մինասյանը շեշտեց, որ իրենք առաջարկում են ոչ թե բարեփոխում չկատարել ընդհանրապես, այլ հանել պարտադիր բաղադրիչը:  ՛՛Խոսքը գնում է ռեֆորմի պարտադիր կուտակային բաղադրիչի մասին: Երբ որոշ ժամանակ առաջ Վահան Հովհաննիսյանը օրինակ էր բերում, այդ օրինակը հենց այս դեպքի համար է. մսավաճառին, երբ ասում ես փափուկ միս եմ ուզում հինգ կգ, երկու կգ փափուկ է տալիս, երեք կգ-ի դիմաց էլ ոսկոր է մտցնում, ասում` առ միսդ գնա: Սա նույն բանն է՛՛: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ