ԱԺ-ն կողմ քվեարկեց $ 200 մլն-ի ռուսական վարկի համաձայնագրին, որը նախատեսված էր զենք գնելու համար
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրն ընդունվեց 98 կողմ, դեմ ձայներով: Դեմ էր միայն «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նշենք, որ ըստ պայմանագրի՝ ՀՀ կառավարությանն է տրամադրվում 200 մլն ԱՄՆ դոլար՝ ռուսական արտադրության ռազմական միջոցներ ձեռք բերելու համար: