29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը գերադասելու է «երկաթը տաք-տաք ծեծել». Իրավունք

Ըստ ՀՀԿ երիտասարդների միջավայրում պտտվող շշուկների՝ առաջիկա օրերին իրենց չի հաջողվի մեկնել ամառային հանգստի: Նրանց միջավայրում ամենատարածված ենթադրությունն այն է, որ հենց այս ամռան շոգին մեկնարկելու է սահմանադրական բարեփոխումների գործընթացը, և մեկնարկելու է ամբողջ թափով, սակայն որ օրը՝ ոչ ոք կոնկրետ չգիտի: Երիտասարդ հանրապետականների մեջ տարածված է այն տեսակետը, որ Սերժ Սարգսյանը գերադասելու է «երկաթը […]

Անհանգստացնող հայտարարություն Մոսկվայից. Ժամանակ

Ներկայացնում ենք հատվածներ «Ժամանակի» վերլուծականից. ԲՐԻԿՍ երկրների երիտասարդների հետ հանդիպմանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է Հայաստանի Բաղրամյան փողոցում տեղի ունեցող իրադարձություններին և հայտարարել, որ այդ իրադարձությունները բացառապես տնտեսական են, սակայն փորձ է արվում քաղաքականացնել դրանք: Լավրովը հայտարարել է, որ շատ մեծ ուշադրություն է դարձվում երիտասարդական բաղադրիչին, ազգային օրակարգի ձևավորմանը և այլն: Լավրովը հայտարարել է, թե […]

Թիրախում Տաշիրի Սամոն է. Ժամանակ

«Ժամանակը» գրում է.  «Երեկ ռուսական ԶԼՄ-ներից տեղեկացանք, որ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում կրկին տարհանում են գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «ՌԻՕ» առևտրի կենտրոնների այցելուներին և անձնակազմին՝ այստեղ գտնվող պայթուցիկ սարքերի վերաբերյալ ահազանգի պատճառով: Իրավապ մարմիններում աղբյուրը հայտնել է. «Հեռախոսազանգեր են ստացվել Մոսկվայում գտնվող 4, Պետերբուրգում մեկ «ՌԻՕ»-ների ականապատման մասին»:  Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Թռել է. Հայկական ժամանակ

Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը, ով երկար տարիներ (2001-2014թթ) ղեկավարել է այդ ոլորտը, երեկ չի ցանկացել պատասխանել ՀԷՑ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ  «Հայկական ժամանակի» թղթակցի հարցերին:  «Ես հիմա շատ զբաղված եմ»,- ասել է նախկին նախարարը, ով պորտֆելից զրկվելուց հետո նշանակվեց Սերժ Սարզսյանի խորհրդական, եւ անջատել է հեռախոսը: Նկատենք, որ ՀԷՑ–ի վաճառքի բոլոր գործարքներն […]

«Ռազմաքաղաքական իրավիճակը» Բաղրամյանում կտրուկ փոփոխությունների ենթարկվեց. Հայկական ժամանակ

«Ռազմաքաղաքական իրավիճակը» Բաղրամյան պողոտայում երեկ առավոտյան կտրուկ փոփոխությունների ենթարկվեց: Վաղ առավոտյան ոստիկանությունը ծանր տեխնիկան զրահամեքենաները և ջրցանները, ետ քաշեց Սահմանադրական դատարանի դիմացից դրանք տանելով մինչև Ազգային ժողովի շենք: Փոխարենը՝ ոստիկանությունը, անկարգությունների մասնակիցներին բերման ենթարկելու համար նախատեսված մեքենաները Բաղրամյան պողոտայի կենտրոնում երկայնակի շարելով, յուրատեսակ ցանկապատ է կառուցել: Բացի դա՝ Բաղրամյանում ոստիկանների թիվը նվազագույնի է հասցվել: Չորս […]

Ինչ է տվել Արցախը սահմանամերձ գյուղերի երիտասարդներին/վիդեո/

Henaran.am-ը զրուցել է «Երիտասարդական հայացք»  հասարակական կազմակերպության նախագահ  Արամ Հարությունյանի հետ՝ հունիսի 22-28-ը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի երիտասարդների համար Արցախում իրականացրած ՛՛Հանուն հայրենիքի՛՛ ծրագրի մասին: Մանրամասները՝ տեսանյութում:

Ինչպես բարեկամացնել երեխային բանջարեղենի հետ

Երեխաները հիմնականում սիրում են քիմքի վրա զգալ քաղցր համը, այդ իսկ պատճառով միրգ ուտելը այնքան էլ խնդրահարույց չէ նախադպրոցական և դպրոցական տարիքում, բայց այ, երբ հարցը հասնում է բանջարեղենին, ծնողների մեծ մասը տխուր հոգոց է հանում, ասելով, որ իրենց երեխան չի օգտագործում բանջարեղեն: Իրոք շատ դժվար է 4-5 տարեկան երեխային սովորեցնել բանջարեղեն օգտագործելը: Ամեն ինչ […]

«Ավազակային հարձակում՝ կողոպտելու նպատակով»/վիդեո/

«Ես նախագահին վստահում եմ և համարում եմ, որ մենք բոլորս միասին մի թիմ ենք՝ Հայաստանի հանրապետության քաղաքացիների նկատմամբ, քանի որ եղել է ավազակային հարձակում՝ կողոպտելու նպատակով»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԳԽ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված