01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչպես բարեկամացնել երեխային բանջարեղենի հետ

Երեխաները հիմնականում սիրում են քիմքի վրա զգալ քաղցր համը, այդ իսկ պատճառով միրգ ուտելը այնքան էլ խնդրահարույց չէ նախադպրոցական և դպրոցական տարիքում, բայց այ, երբ հարցը հասնում է բանջարեղենին, ծնողների մեծ մասը տխուր հոգոց է հանում, ասելով, որ իրենց երեխան չի օգտագործում բանջարեղեն:

Իրոք շատ դժվար է 4-5 տարեկան երեխային սովորեցնել բանջարեղեն օգտագործելը: Ամեն ինչ շատ ավելի վարդագույն է, երբ երեխան փոքր տարիքից է սովորում բանջարեղենի համին, երբ կրծքի կաթից հետո, փոքր քայլերով սովորեցնում եք այլ սննդի: Բայց եթե արդեն երեխան մի փոքր մեծացել է, և կանգնել եք բանջարեղեն չօգտագործելու խնդրի առաջ, պետք է զինվել համբերությամբ և փորձելի մի քանի պարզ քայլիկներ:

Մազերի փոխարեն խառը կանաչի : ) 

Ի՞նչն է ամենաշատը գրավում ձեր երեխաներին: Իհարկե խա՛ղը: Նկատե՞լ եք, երբ ծննդյան տարեդարձին կամ այլ տոնական առիթին հրավիրված ծաղրածուներն ու հերոսները խաղեր են կազմակերպում, որտեղ հաղթելու համար երեխաները պետք է արագ ինչ-որ միրգ ուտեն /բնավ կողմ չեմ արագ ուտելուն, ուղղակի փաստն այն է, որ նույնիսկ խնձոր չսիրող երեխան հաղթելու համար կուտի այնքան չսիրված խնձորը/, այդ պահին չեն էլ մտածում տվյալ միրգը սիրել-չսիրելու մասին: 
Մրցելու տարբերակը ամենալավը չէ, քանի որ արագ ուտել պետք չէ ոչ մեծերին ոչ էլ փոքրերին:

Թերևս բոլոր ստեղծագործ մայրիկներին է հայտնի ափսեի պարունակությունը ախորժելի տեսքով ձևավորելու և գրավելու հնարքը /Օրինակ՝ բրնձի շիլան ափսեի մեջ հարթեցրեք, դա կդառնա դեմքը, աչքերը կարելի է ստանալ ձիթապտուղներից, կամ վարունգից, բերանը լոլիկի օգնությամբ, իսկ մազերը կանաչիներից, կամ երկար-երկար կտրտած գազարից հիանալի բիզ-բիզ մազեր/ 

Հայտնի և ինձ ավելի դուրեկան տարբերակ է ամերիկացի մի մայրիկի հնարքը, որն իր երեխաներին խնդրում էր աչքերը փակել և կանաչ, դեղին ու կարմիր պղպեղներից ընտրելով մի կտոր տալիս էր համտեսելու, իսկ նրանք պետք է կռահեին, թե որ գույնի պղպեղն է նրանց առաջարկվել: 

Տարբեր խաղեր հորինեք, կարելի է գնացքի խաղ մտածել վագոնների փոխարեն լինեն բանջարեղենի մանր կտորներ, կամ ամեն փոքրիկ կտորի տակ թաքցնել հանելուկով թղթիկ, որը կկարդաք ուտելուց հետո միայն

Ընտանեկան ընթրիք

Երեխայի համար բանջարեղենի համը կարող է դառնալ համեղ, եթե այն կիսում է հարազատների հետ:, երբ ամբողջ ընտանիքը հավաքվել է ընթրիքի, սեղանն էլ գեղեցիկ ձևավորված է /ձևավորման հարցում խնդրեք, որ երեխան էլ օգնի ձեզ/: Կարևորը, ընթրիքից հետո քաղցր զրույց ՛՛մատուցելն՛՛ է: Երբ ողջ ընտանիքը սեղանի շուրջ հավաքված է և ինչ-որ հետաքրքիր խոսակցություն են վարում, երեխան էլ հաճույքով մասնակցում է զրույցին և սեղանի մոտ ավելի երկար մնալով ձեռքի տակ ընկած բանջարեղենը կրծմրծում է:

Համբերությամբ լցվեք և աշխատեք հասնել արդյունքի

Սիրով
Վ.Պ.

Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

 
KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ