29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բելառուսի հանրությունը անմիջապես ընկալել է Շարմազանովի ելույթները. Ա. Մինասյան /վիդեո/

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են եղել ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Գագիկ Մելիքյանը եւ Արծվիկ Մինասյանը, եռօրյա այցի շրջանակներում գտնվել են Բելառուսի հանրապետությունում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Արծվիկ Մինասյանը կարևորեց այն հանգամանքը, որ Էդուարդ Շարմազանովի անձնական ու գործընկերային կապը Բելառուսի ԱԺ փոխխոսնակի հետ հնարավորություն տվեց աշխատանքները տանել ավելի […]

Ոստիկանը դաժան ծեծի է ենթարկել անչափահաս աղջկան /վիդեո/

ԱՄՆ-ում ոստիկանը դաժան ծեծի է ենթարկել 16-ամյա սեւամորթ մի աղջկա, հայտնում է LifeNews-ը: Միջադեպը տեղի է ունեցել ոստիկանական բաժանմունքում: Ոստիկանը ցանկացել է աղջկա ձեռքերին ձեռնաշղթա հագցնել, սակայն վերջինը չի թողել: Սա բարկացրել է ոստիկանին, նա սկսել է ծեծել աղջկան: Միջադեպի տեսագրությունը հայտնվել է համացանցում եւ բողոքի մեծ ալիք բարձրացրել: Ոստիկանը ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից:  

Ջերմաստիճանը կնվազի

Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն Հանրապետության տարածքում`   Հուլիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-8-ին հյուսիսային շրջաններում՝ երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ. արագությամբ:Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:Օդի ջերմաստիճանը 4-5-ին էապես չի փոխվի, 6-8-ին կնվազի 2-3 աստիճանով: 

Արծվիկ Մինասյանը փաստաթղթեր է հրապարակել

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Facebook-ի իր էջում փաստաթուղթ է հրապարակել՝ կապված «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ հարակից ՀՀ օրենքները վիճարկող դիմումի հետ և գրել. «Սահմանադրական դատարան ներկայացված  «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ հարակից ՀՀ օրենքները վիճարկող դիմումի պատշաճ ընթացքը ապահովելու համար երկար ժամանակ հետեւողականորեն ստեղծվում էին դիմումում արծարծված հարցերը հիմնավորող փաստաթղթեր: Այս ժամանակահատվածում ձեռնարկված քայլերի արդյունքում […]

Ի գիտություն դիմորդների

Ի գիտություն դիմորդների Հանրապետական ընդունող հանձնաժողովը, որը գլխավորում է  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հիշեցնում է բուհերի դիմորդներին, որ  համաձայան  ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ սահմանված ՀՀ պետական եվ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության(ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի՝  ավարտական վկայականը (ատեստատ, դիպլոմ)  բուհեր ներկայացնելու վերջնաժամկետը սույն թվականի  հուլիսի […]

Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2015 թ. հուլիսի 9-ին ավարտվում է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2014 թ. դեկտեմբերի 17-ին ընդունված «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը, որի ընթացքում մինչև 2015 թ. հունվարի 9-ը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկված անձը տուգանքի […]

Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի   6-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ և 8-րդ  զանգվածների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ես եմ քո Աստվածը, ե՛ս քեզ ճանապարհ ցույց տվի

Մոտեցե՛ք ինձ և լսեցե՛ք այս. սկզբից իսկ ես ո՛չ գաղտնի խոսեցի և ո՛չ էլ ինչ-որ խավար տեղում. երբ դրանք կատարվում էին, ես այնտեղ էի»։ Եւ այժմ Տերն ինձ ուղարկեց,Տերը եւ նրա Հոգին։ Այսպէս է ասում Տերը՝ Իսրայելի սուրբը, որ փրկեց քեզ. «Ես եմ քո Աստվածը, ե՛ս քեզ ճանապարհ ցույց տվի, որով դու գնացիր։ԵՍԱՅԻ 48.16‐17  

Ժանգոտ իրականություն

ԺԱՆԳՈՏ ԻՐԱԿԱՆՈւԹՅՈւՆ Այն օրվանից երբ քարուքանդ արվեց մանկամսուր-մանկապարտեզ-դպրոց-ԲՈւՀ համակարգը գլուխ բարձրացրեց Կուլտ-մասսայական տոտալ «ուրախություն-տժժիկ» ինստիտուտը… P.S. Մարգինալացումը մտել է ՄԱՐԻՆԱԴԱՑՄԱՆ փուլ…  Աշոտ Ադամյանի գրառումը

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված