Սիրտդ կոնֆետ էլ ուզի՝ քաղի. Ամանորի բանաստեղծություններից

Թե ձմռանը,թե ամռանը Նա ունի կանաչ ճյուղեր, Հրաշքի է նման տանը` Տոն է իր հետ նա բերել: Ճյուղերից կախ արջ ու ոզնի, Արևներ ու աստղիկներ, Թե որ սիրտդ միրգ էլ ուզի, Կամ թե կոնֆետ`քաղիր,կեր: Տոնի ծառ է նա իսկական, Տարեմուտ է ,Նոր Տարի, Հեքիաթի է նման այնքան Խնդությունը շուրջպարի: Հասմիկ Աջամյան