10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Աշխարհը եւ ամանորը շարքից. Իսպանիա

Իսպանացիները Ամանորը դիմավորելուն պատրաստվում են վաղօրոք` զարդարելով տները, լապտերասյուներն ու խանութների ցուցափեղկերը ծաղկաշղթաներով։ Հիմնական գործողությունները միշտ տեղի են ունենում քաղաքի գլխավոր հրապարակում։ Տոնակատարության բացում կարելի է համարել ամանորյա ավանդական պարահանդեսը:

Գիշերվա ժամը 12-ին քաղաքացիները դուրս են գալիս փողոց, որպեսզի աշտարակի ժամացույցի յուրաքանչյուր ղողանջի հետ ուտեն մեկական խաղողի հատիկ՝ միաժամանակ ցանկություն պահելով։ Խաղողի յուրաքանչյուր հատիկը խորհրդանշում է տարվա ամիսը, իսկ եթե հասնում են ուտել բոլոր 12 գիլաներն, ապա դրանով կկատարվի բաղձալի երազանքը:

Խաղողի հատիկներ ուտում են նաեւ նրանք, ովքեր Նոր Տարին դիմավորում են տանը: Խաղողի հատիկները դրվում են բոլոր ամանների մեջ:

Իսպանիայում ցանկացած տեղ գնալիս պայուսակի մեջ պետք է լինի մի քիչ նուգա եւ շամպայն: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ