10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Զարմանքի օրեր նախագահական նստավայրում /ֆոտո, վիդեո/

Նոր տարվա առիթով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա տիկին Ռիտա Սարգսյանը ընդունելություն էին կազմակերպել նախագահի նստավայրում: Մասնակցեցին սահմանամերձ գյուղերից եկած երեխաներ, իսկ հաջորդ օրը մայրաքաղաքի դպրոցներում սովորողները:

Երեխան մնում է երեխա՝ իր տարօրինակություններով, պարզությամբ, չարաճճիություններով: Henaran.am-ը այդ ամենը հաշվի առնելով` չկարողացավ չանդրադառնալ մի թեմայի: Սահմանամերձ համայնքների երեխաները կաշկանդված էին: Բայց այդ կաշկանդվածությունը երեւաց տոնական սեղանների շուրջ: Մայրաքաղաքի երեխաները սենյակ մտնելուն պես՝ անմիջապես “հարձակվեցին” սեղանների վրա, իսկ մարզերից ժամածաներին մինչեւ մի քանի անգամ չէին ասում՝ չէին օգտվում սեղանից: 

Քավ լիցի, կրկնում ենք՝ երեխան մնում է երեխա, բայց չենք կարծում, որ մայրաքաղաքում ապրող երեխան մանդարին չի ուտում, իսկ գյուղից եկածը գուցե առիթից առիթ է արեւադրաձային մրգերից կամ քաղցրավենիքից օգտվում:

Մեկնաբանությունը թողնում ենք ընթերցողին, առաջարկելով դիտել տեսանյութը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ