06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Մատնանշեց Սերժ Սարգսյանի սխալները/վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը դրվագ առ դրվագ  անդրադարձավ անցած տարի Հայաստանի կողմից վարված արտաքին քաղաքականությանը: Մասնավորապես խոսելով երկրի գործող նախագահի սխալների մասին՝ Կարապետյանը նկատեց. “Իրանի ուղղությամբ, թեւ միջազգային հանրության կողմից վերջին զարգացումները բավական հուսադրող էին եւ դրանցից պետք է օգտվեր, որեւէ զարգացում չեղավ: Ավելի, տասը  տոկոսի առջեւտրաշրջանառության […]

Մխիթարյանը ամենաթանկ խաղացողների ցանկում է

Pluri Consultoria կայքը կազմել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների ցուցակը: Ցուցակում ընդգրկվել են այն ֆուտբոլիստները, ում տարիքը չի գերազանցում 30-ը: Այս ցուցակում է ընդգրկվել նաեւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապշատպան Հենրիխ Մխիթարյանը: Վերջինիս արժեքը գնահատվել է 29,2 միլիոն եվրո: Այդ ցուցանիշով հայազգի ֆուտբոլիստը զբաղեցրել է 53-րդ տեղը: Ցուցակը գլխավորել է ՛՛Բարսելոնայի՛՛ եւ Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լեոնել […]

Բեգլարյանը դեմ է Աշոտյանի առաջարկին /վիդեո/

Այսուհետև մայիսի 16-ը նշվելու է որպես  Ուսանողության և երիտասարդության համար խորհրդանշական տոն: Որոշումն ընդունվեց այսօր կառավարությա նիստում: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նկատեց, որ այդ օրը ԵՊՀ-ի հիմնադրման օրն է, եւ սա է պատճառը, որ հենց այսօր է որոշվել տոն նշանակել: Վարչապետը հետաքրքրվեց, թե նման կերպ քանի երիտասարդական տոն է նշվելու, ինչին նախարարը պատասխանեց, որ […]

Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսն իջել է

Heritage Foundation հիմնադրամը եւ The Wall Street Journal-ը 2014 թվականի տնտեսական ազատության ցուցիչի զեկույցն են հրապարակել, համաձայն որի`  Հայաստանի տնտեսությունն աշխարհի երկրների շարքում զբաղեցրել է 41-րդ տեղը՝ հավաքելով 68,9 միավոր:   Անցյալ տարվա զեկույցի համեմատությամբ Հայաստանի տնտեսության ազատության վիճակը վատթարացել է 0,5 միավորով՝ ներդրումային, գործարարության եւ դրամական ազատության ոլորտներում գրանցված անկման պատճառով: Heritage Foundation հիմնադրամի […]

Քոչարյանի ակտիվությունն այլ նպատակ ունի

“Հայաստանի երկրորդ նախագահի տարեմուտի հարցազրույցը ոչ թե երկրի ծանր վիճակի պատճառով էր, այլ նրա ակտիվությունը ուրիշ նպատակ ունի՝ ինչ է լինելու Սերժ Սարգսյանից հետո”,-լրագրողների հետ հանդիպմանը տեսակետ հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը: Ըստ նրա, Քոչարյանի հիմնական թիրախը “օֆշորի լավագույն մասնագետը” չէ /վարչապետ Տիգրան Սարգսյանը-հեղ./: “Թիրախը Սերժ Սարգսյանն է: Տարեմուտին Քոչարյանը դեղին քարտ ցույց տվեց Սերժ […]

Կառավարությունը որոշեց՝ ՛՛ՀայՌուսգազարդը՛՛ վաճառվեց

ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստում հաստատեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՛՛Գազպրոմ՛՛-ի միջև ՛՛Հայռուսգազարդ՛՛ ՓԲԸ-ի 20 տոկոս բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիրը: Դեկտեմբերի երկուսին կնքված համաձայնագրի և պայմանագրի համաձայն՝ ՛՛ՀայՌուսգազարդի՛՛ կապիտալում ՀՀ սեփականությունը հանդիսացող 20,0007 տոկոս բաժնեմասը՝ 12 600 000 հատ սովորական անվանական բաժնետոմսերի փաթեթը 63,333.9 մլրդ դրամ ընդհանուր արժեքով օտարվում է ՌԴ ՛՛Գազպրոմ՛՛ ԲԲԸ-ին: Մինչև հունվարի […]

Րաֆֆի Հովհաննիսյանն ապրում է իր քաղաքական մայրամուտը

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Facebook-յան իր էջում գրել է. ” Րաֆֆի քաղաքական ֆիասկոն ”Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ապրում է իր քաղաքական մայրամուտը՝ չնայած անցյալ տարվա սկիզբը նրան քաղաքական խոսուն հեռանկար էր խոստանում։ Նախագահական ընտրություններից հետո՝ Հովհաննիսյանը զարմացած էր, որ ոչինչ չանելով՝ այդքան ձայն է ստացել։Հետո՝ իրականության զգացումը կորցրեց, իրեն նախագահ հռչակեց, բայց երդվելու ու կառավարություն ձևավորելու […]

Երեւանի ՛՛Արարատը՛՛ 10-րդն է ԽՍՀՄ-ում

sportsdaily.ru կայքը կազմել է ԽՍՀՄ բոլոր առաջնությունների մրցաշարային աղյուսակը: Հաշվի են առնվել բոլոր առաջնություններում թիմերի վաստակած միավորները, խփած եւ բաց թողած գնդակները եւ այլն: Ցուցակում է հայտնվել նաեւ Երեւանի ՛՛Արարատը՛՛, ով ԽՍՀՄ բարձրագույն խմբի առաջնություններում անցկացրել է 1026 հանդիպում, տոնել է 352 հաղթանակ, 280 խաղ ավարտել է ոչ ոքի եւ կրել է 394 պարտություն: 1026 […]

ԵՄ-ն հրապարակել է Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի ամբողջական տեքստը

Եվրամիությունը հրապարակել է Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի ամբողջական տեքստը, գրում է РИА Новости-ն: Ավելի վաղ ասոցացման համաձայնագրի հրապարակման մասին Թվիթերի իր էջում տեղեկացրել էր Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Փաստաթղթում ասվում է. “Կողմերը Ասոցացման համաձայնագրի ընդունումից հետո 10 տարվա ընթացքում կշարժվեն ազատ առեւտրի գոտի հիմնելու ուղղությամբ”:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված