05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բեգլարյանը դեմ է Աշոտյանի առաջարկին /վիդեո/

Այսուհետև մայիսի 16-ը նշվելու է որպես  Ուսանողության և երիտասարդության համար խորհրդանշական տոն: Որոշումն ընդունվեց այսօր կառավարությա նիստում: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նկատեց, որ այդ օրը ԵՊՀ-ի հիմնադրման օրն է, եւ սա է պատճառը, որ հենց այսօր է որոշվել տոն նշանակել:

Վարչապետը հետաքրքրվեց, թե նման կերպ քանի երիտասարդական տոն է նշվելու, ինչին նախարարը պատասխանեց, որ սա լինելու է ուսանողության միակ պետական տոնը, իսկ միջազգայինները շատ են:

՛՛Երկրները, երբ ֆիքսում են տոները, դրանք տարվա ընթացքում համաշափ են բաշխված լինում, ստացվում է, որ մայիսին շատ են լինում՛՛,-արձագանքեց վարչապետը: Աշոտյանը նկատեց, որ քանի որ մայիսը հաղթանակների ամիսն է, այդպես է ստացվում:  

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն առաջարկեց նման տոն չընդունել:

՛՛Նոյեմբերի 17-ը հայ ուսանողները մեծ սիրով տոնում են, պարտադի՞ր է այս տոնը, միջազգայինի հետ միասին անենք էլի, ինչու տարվա մեջ երկու անգամ տոնենք՛՛: Կառավարության անդամները ժպտացին, թե Աշոտյանը ցանկանում է ազգայնացնել տոնը:  

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ