29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վարդավառի պահք

Հուլիսի 5-ի երեկոյից, սկսվել է Վարդավառի պահքը: Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնին նախորդող շաբաթապահքը Հայ եկեղեցում կոչվում է Վարդավառի պահք: Պահքն ավարտվում է հուլիսի 10-ի երեկոյան ժամերգությունից հետո: Պահքի վերջին շաբաթ օրը նավակատիք է, այսինքն` այդ օրը թույլատրվում է ձկնեղեն և կաթնեղեն օգտագործել: Այս տարի տոնը Հայ Առաքելական եկեղեցին նշում է հուլիսի 12-ին։:  

Էլի կտաքանա

ՈւշադրությունՀանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն  Հանրապետության տարածքում`   Հուլիսի 7-ին, 9-11-ին հյուսիսային շրջաններում, 8-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 7-ին էապես չի փոխվի, 8-ին կնվազի 1-2 աստիճանով, 10-ին նույնքան կբարձրանա: 

Հրդեհ Վանաձորում

Հուլիսի 7-ին, ժամը 02.03-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նժդեհ և Զորյան փողոցների խաչմերուկի մոտակայքում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ. Նժդեհի թիվ 1/1 հասցեում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.23-ին, մարվել` 02.59-ին: Այրվել է Է. Ա.-ին պատկանող ոչ բնակելի տնակի առաստաղը (մոտ 18 […]

«Թող պետությունը չհասցնի կուլմինացիոն կետի» /վիդեո/

“Ազատամարտիկների պայքարը մենակ ազատամարտիկներինը չի, սա միայն ազատամարտիկին չի վերաբերվում, այս ամենը ողջ հասարակության համար է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց հետախույզ վետերան Արթուր Բունիաթյանը: Նրա դիտարկմամբ` մեր երկիրը գտնվում է այն փուլում, որ հարկավոր է շտապ գտնել ժամանակի հուզող հարցերի պատասխանները: “Մեր երկիրը այժմ կոռումպացված վիճակի մեջ է գտնվում ու դրա մեղավորները մասամբ մենք ենք՝ ազատամարտիկներս, […]

Ստամբուլում քայլերթ է տեղի ունեցել «Արմեն» ճամբարը հայ համայնքին վերադարձնելու պահանջով

Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող հայկական մանկատան «Արմեն» ճամբարը հայ համայնքին վերադարձնելու պահանջով քայլերթ է կազմակերպվել: Քայլերթը սկսվել  է Թուզլայի ափամերձ շրջանից և ավարտվել ճամբարի տարածքում, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Radikal» լրատվական կայքի տեղեկցմամբ՝ քայլերթին մասնակցել է 500 հոգի, որոնց հետ 3կմ ճաապարհն անցել են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավորներ  Բարըշ Յարքադաշը և Օնուրսալ Ադըգյուզելը: Քայլերթից […]

Փորձել են թմրամիջոց մտցնել կալանավայր

Հուլիսի 6-ին  ՀՀ ԱՆ  «Կոշ» քրեակատարողական հիմնարկում կանխվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման դեպք. տեղեկացնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը:  Այսպես՝ հիմնարկի ծառայողները,  օպերատիվ տվյալներն իրացնելով, զննության են ենթարկել հիմնարկի դատապարտյալ Բ.Կ.-ի համար վերջինիս մոր՝ Վ.Կ.-ի կողմից բերված հանձնուքը: Զննությամբ պարզվել է, որ շոկոլադե կոնֆետների մեջ լցոնված է  B8 դաջվածքով 12 դեղահաբ: […]

Սևանում մեքենան արգելափակվել է ավազների մեջ

Հուլիսի 6-ին, ժամը 22.17-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի թերակղզու մոտակայքում` ափամերձ գոտում, ավտոմեքենան արգելափակվել է ավազների մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2109» մակնիշի 25 US 627 պետհամարանիշով ավտոմեքենան: 

Բերանը կարած երիտասարդին տեղափոխեցին հիվանդանոց Ազատության հրապարակից

Նախօրեին Ազատության հրապարակում բերանը կարած 28-ամյա Հովհաննես Կարապետյանին քիչ առաջ «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Նա միայն ընկերների եւ ոստիկանների հորդորները լսելով համաձայնեց գնալ հիվանդանոց ու կարերն այնտեղ քանդել:

Հրդեհ Հալաբյան փողոցում

Հուլիսի 6-ին, ժամը 21.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հալաբյան փողոցի թիվ 22 հասցեում գտնվող մեկ հարկանի ոչ բնակելի շինությունում: Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ  օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հալաբյան փողոցի թիվ 22/1 հասցեում գտնվող «Սպիտակ» մարզաառողջարանային համալիր ՍՊԸ-ին պատկանող չշահագործվող շինությունում և կից վագոն-տնակում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված