29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մի գողացիր Աստծու դրամապանակից

«ՄԻ’ ԳՈՂԱՑԻՐ» (Տասնաբանյա պատվիրաններից) Այս խոսքը Մովսես մարգարեին Աստծու տված Տասնաբանյա պատվիրաններից մեկն է: Փորձենք հիշել դրանցից մի քանիսը «Ես եմ քո Տեր Աստվածը, Ինձանից բացի ուրիշ Աստված չպիտի ունենաս»: «Կուռքերին չպիտի պաշտես»: «Պատվի’ր հորդ և մորդ»: «Մի’ սպանիր»: «Մի’ շնացիր» և այլն: Այս քարոզիս բնաբան եմ ընտրել «Աստծու դրամապանակի՞ց ես գողացել» անունը: Աշխարհում ամեն կողմ […]

Կնոջ մահվանից օրեր անց Դմիտրի Շեպելեւը որդու հետ հանգստանում է Բուլղարիայում /ֆոտոշարք/

Ռուս հայտնի երչգուհի Ժաննա Ֆրիսկեի մահվանից օրեր անց նրա ամուսինը` Դմիտրի Շեելեւը, նրանց փոքրիկ որդու` Պլատոնի հետ հանգստանում է Բուլղարիայում: eg.ru-ն բացառիկ լուսանկարներ է ներկայացրել:  

Վարչապետին են ներկայացվել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործունեությունն ու առաջիկա ծրագրերը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենին և հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանին: Հանդիպման ընթացքում վարչապետին են ներկայացվել հիմնադրամի գործունեությունը և առաջիկա ծրագրերը: Մասնավորապես, նշվել է, որ այժմ ընթացքի մեջ է Լոռու մարզի Դեբեդ համայնքում SMART նորարարական կրթական կենտրոնի կառուցման ծրագիրը: Նախատեսվում է կենտրոնում ներգրավել տարածաշրջանի համայնքների դպրոցականներին […]

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը բրազիլական «Էստադաո» թերթին

 «Էստադաո». Սկզբում կցանկանայի ավելի ընդհանրական բնույթի հարց ուղղել, որն իմ կարծիքով այս պահին հիմնական հարցն է: Այն վերաբերում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այսպիսով, որքանո՞վ է կարևոր այս տարելիցը, այս ժամանակաշրջանը՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերի առումով: Էդվարդ Նալբանդյան. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման հիմնական ուղերձն է՝ «Այլևս երբեք»: Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է ոչ միայն […]

Բերման ենթարկված 46 անձիք ազատ են արձակվել

Հուլիսի 6-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բարձրախոսով հայտարարությամբ դիմել է Բաղրամյան պողոտայում գտնվող հավաքի մասնակիցներին: Հայտարարության գրավոր տեքստը առձեռն տրամադրվել է հավաքի մասնակիցներին: Մասնավորապես, ոստիկանությունը հավաքի փաստացի կազմակերպիչներից և մասնակիցներից պահանջել է վերացնել Բաղրամյան պողոտայի շուրջ երկու շաբաթ տևող արգելափակումը և հեռացնել աղբամանները: Ոստիկանության պահանջը կատարելու համար սահմանվել էր կոնկրետ ժամ՝ 12.30: Ոստիկանության օրինական պահանջի հերթական […]

Աշխարհի վերջը. քաղաքապետն ամուսնացել է կոկորդիլոսի հետ /ֆոտո/

Մեքսիկայի Սան-Պեդրո քաղաքի քաղաքապետն ամուսնացել է կոկորդիլոսի հետ: Հարսանիքը անցել է բոլոր կանոններով` հարսը սպիտակ զգեստով է եղել, նորապսակները համբուրվել են, իհարկե` կոկորդիլոսի երախն ամուր կապված է եղել, հայտնում է НТВ-ն: Քաղաքապետն ամուսնացել է կոկորդիլոսի հետ հանուն քաղաքի բարօրրության: Այստեղ կարծիք կա, որ կոկորդիլոսի հետ ամուսնանալու դեպքում ձկան արտադրությունը քաղաքում շատանում է: Սան-Պեդրոյում ամեն տարի […]

Խոնարհում Կոմիտասին

Ս. թ. հուլիսի 7-ին, ժամը 20:00-ին, Կոմիտաս թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Խոնարհում Կոմիտասին» խորագրով բարեգործական համերգը: Համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի 9-ամյա Գոռ Հայրապետյանին` բուժման նպատակով:  Ծրագրում ընդգրկված են Կոմիտասի և հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: Համերգին մասնակցում են՝ Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանը /տերմենվոքս/,  Անահիտ Դիլբարյանը /դաշնամուր/, Վիկտորիա Ուլիխանյանը /դաշնամուր/, Սյուզաննա Բարսեղյանը /ֆլեյտա/, Արամ Ասատրյանը /I ջութակ/, Սոնա Ազարյանը /II ջութակ/, Արմեն Թորոսյանը /ալտ/, Վահան Գրիգորյանը /թավջութակ/: 

Նուբարաշենի հոգեբուժարանում հրդեհ է բռնկվել

Հունիսի 5-ին, ժամը 15.00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ հոգեբուժարանի նկուղային հարկից ծուխ է դուրս գալիս: Հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի վայր է մեկնել մի քանի մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հոգեբուժարանի բակում գտնվող ապաստարանում: Հրդեհը մեկուսացվել է ժ.15:39-ին, մարվել՝ ժ.15:49-ին: Այրվել է աղբ մոտ 5 ք.մ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված