18 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Թող պետությունը չհասցնի կուլմինացիոն կետի» /վիդեո/

“Ազատամարտիկների պայքարը մենակ ազատամարտիկներինը չի, սա միայն ազատամարտիկին չի վերաբերվում, այս ամենը ողջ հասարակության համար է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց հետախույզ վետերան Արթուր Բունիաթյանը:

Նրա դիտարկմամբ` մեր երկիրը գտնվում է այն փուլում, որ հարկավոր է շտապ գտնել ժամանակի հուզող հարցերի պատասխանները: “Մեր երկիրը այժմ կոռումպացված վիճակի մեջ է գտնվում ու դրա մեղավորները մասամբ մենք ենք՝ ազատամարտիկներս, որ թույլ ենք տվել օլիգարխիային էսօր նստեն ու իշխեն: Էսօրվա իշխանավորը ոչ միայն նստում ա, այլ միանգամից բազմում ա թագավորի նման”,-իրեն մտատանջող հոգսերով կիսվեց Արթուր Բունիաթյանը:

Նրա խոսքով` իշխանավորները պիտի ծառայեն ժողովրդին, քանի որ դա է մեր Սահմանադրության պահանջը.”Էրեկ գիշերն եմ իմացել, որ ամսի 5-ը Սահմանադրության օրն ա, ինչի համար, որովհետև ընենց վիճակի մեջ չեն պահում ժողովրդին, որ մարդը հիշի տենց կարևորոգույն օր”,-ասաց ազատամարտիկը, որը իր իսկ խոսքերով սափրվելու ժամանակ չունի, քանի որ աշխատում է ընտանիքի կարիքները ինչ- որ կերպ հոգալու համար:

“Էսօր պետությունը ընենց մի վիճակում չի պահում  ժողովրդին: Ազատամարտիկների շատ մեծ  բանակներ կան շրջաններում, էտ մարդիկ չեն կարում իրենց վար ու ցանքը թողնեն գան ստեղ, իհարկե թող պետությունն էլ չհասցնի կուլմինացիոն կետի, որ գերանդին թողնեն ու գան ստեղ հնձի ` կոպիտ ասած”,-հավելեց Արթուր Բունիաթյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ