Ես քո եզդի լավը … ԴԱՀԿ աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել որդուն և մորը /վիդեո/
Ազգությամբ եզդի Յուրա Ամարյանին 5-ից 15 տարվա ազատազրկում է սպառնում: Յուրա Ամարյանի փոխանցմամբ իրականում իրեն են ծեծել ու իր մորը՝ Նազիկ Ամարյանին, սակայն գործը շրջել են իր վրա: Նշենք, որ 2015 թվականի ապրիլի 17-ին Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազություն մուտք է արվել հայցադիմում, որով քաղաքացի Յուրա Ամարյանին առաջադրված է հետևյալ մեղադրանքը՝ Յուրա Ամարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանիհամար, որ նա Թբիլիսյան խճ. 3/4 շենքի թիվ 3 բնակարանումիշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ԱՆ ԴԱՀԿ աշխատակիցների կողմից իրենց ծառայության օպերատիվ բաժնի աշխատակից Վարդան Մելիքբեկյանի կողմիցՆազիկ Ամարյանին բնակարանից վտարելու վերաբերյալ հարուցած կատարողական վարույթի հիման վրավտարման աշխատանքներն իրականացնելիս, Յու. Ամարյանը, գտնվելով ոչ սթափ վիճակում, առողջության համարվտանգավոր բռնություն է գործադրել ԴԱՀԿ աշխատակից Կարեն Միլիտոմնյանի նկատմամբ՝ քաշքշել նրանց, քարերնետել ԴԱՀԿ աշխատակիցների ուղղությամբ, որոնցից մեկը դիպել է Կ.Միլիտոնյանի աջ ձեռքի ափին, վերջինիսառողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ աջ դաստակի 1-ին մետակարպալ ոսկրի հիմի բեկորավորտեղաշարժված կոտրվածքի ձևով։ […]