Սահմանամերձ Չինարիում եթե կրակոց չի հնչում, անհանգստանում են հարեւանների համար /վիդեո/
Տավուշի մարզի Չինարի գյուղում բնակվողների համար արդեն կրակոցները սովորական են դարձել: “Եթե մի օր ձեն չկա կրակոցի, անհանգստանում ենք, ասում ենք, մեր հարեւանների հետ հո բան չի կատարվում”,-Henaran.am-ի հետ զրույցում կես կատակ, կես լուրջ նշեցին չինարցիները: Գյուղացիների խոսքով, ճակատագիր է, այստեղ դեռ չծնված երեխան “մոր արգանդում կոփվում է եւ ծնվում է անվախ”: Դպրոցի տնօրեն Գրետա […]