12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Սահմանամերձ Չինարիում եթե կրակոց չի հնչում, անհանգստանում են հարեւանների համար /վիդեո/

Տավուշի մարզի Չինարի գյուղում բնակվողների համար արդեն կրակոցները սովորական են դարձել: “Եթե մի օր ձեն չկա կրակոցի, անհանգստանում ենք, ասում ենք, մեր հարեւանների հետ հո բան չի կատարվում”,-Henaran.am-ի հետ զրույցում կես կատակ, կես լուրջ նշեցին չինարցիները:

Գյուղացիների խոսքով, ճակատագիր է, այստեղ դեռ չծնված երեխան “մոր արգանդում կոփվում է եւ ծնվում է անվախ”: Դպրոցի տնօրեն Գրետա Դալլաքյանը հպարտությամբ է խոսում կրթօջախի ձեռքբերումների մասին, իհարկե, ասելով նաեւ, որ կրակոցներից վախ կա: Արտագաղթի չափերը նվազել են, աշխատանք պետք է լինի, որ երիտասարդները չլքեն գյուղը, պահեն սահմանը, որը եւ անում են: Ի դեպ գյուղը նաեւ մանկապարտեզ ունի: “… էնպես որ կյանքը փոխվում է, ի՞նչու չպարենք”,-ասացին Չինարի գյուղի երիտասարդները: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ