28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Կյանքից հեռացել է Լաերտ Մովսիսյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ ս. թ. հուլիսի 9-ին, կյանքի 75-րդ տարում, վախճանվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Լաերտ Մովսիսյանը:   Լաերտ Մովսիսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 10-ին, ժամը 18:00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հրաժեշտի արարողությունը` հուլիսի 11-ին, ժամը 12:00–14:00-ն, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը՝ Թոխմախի գերեզմանատանը:  

Ընդունելության ցուցակները կհրապարակվեն հուլիսի 14-ին

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015-2016 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը:Օրակարգում  ընդգրկված  են  եղել   կառավարության որոշմամբ հատկացված   լրացուցիչ  և թափուր մնացած  պետպատվեր տեղերի վերաբաշխման հարցերը, ինչպես նաև ընթացիկ մի քանի այլ […]

Ռուսաստանն անտարբեր չէ Հայաստանում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ. Մեդվեդեւ

Մոսկվայում նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանի ու Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը, հայտնում է РИА Новости-ն: Դմիտրի Մեդվեդևը հանդիպման ժամանակ նշել է, որ Ռուսաստանն անտարբեր չէ Հայաստանում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ: «Մենք ուշադրությամբ հետևում ենք, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, քանի որ դուք մեր հարևանն եք, դաշնակիցը, մոտ պետություն, և մենք, […]

Հայաստանի դեպքում փոխշահավետ ծրագիր կարող է դառնալ Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցումը. Սերժ Սարգսյան

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ուֆայում մասնակցել է ԲՐԻԿՍ, ԵԱՏՄ և Շանհայան համագործակցության կազմակերպության համատեղ գագաթնաժողովին: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Ուֆայում կայացած գագաթնաժողովում Պետությունների և կառավարությունների հարգելի՛ ղեկավարներ,Տիկնա՛յք և պարոնա՛յք, Նախ և առաջ, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին՝ այս գագաթնաժողովի […]

Քոչարյանի մեծագույն սխալը. Ժամանակ

«Ժամանակի» տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Վարդան Օսկանյանը և Վահե Հովհաննիսյանը առաջիկայում կհայտարարեն նոր կուսակցության ստեղծման մասին: Կուսակցությունը կոչված է լինելու քաղաքական դաշտում փոխարինելու «Բարգավաճ Հայաստանին», փոխարինելու նախ այն իմաստով, որ այս կուսակցությունը պետք է այսուհետ զբաղվի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի լոբբինգով և նրա համար քաղաքական դաշտում տեղ ազատելով: 2006թ. ստեղծված «Բարգավաճ Հայաստան» […]

Իմ կինն է ինձ սիրում. Արմեն Երիցյան. Իրատես de facto

«Իրատես de facto»-ն օրեր առաջ ՏԿԱԻՆ Երիցյանին հարցրել է. –Պարոն Երիցյան, ասում են` Հովիկ Աբրահամյանը ցանկանում է Ձե՛զ տեսնել ապագա ՆԳ նախարարի աթոռին, որպես սուպերնախարար, ի հեճուկս իր «ոխերիմ բարեկամներ» Վլադիմիր Գասպարյանի և Գագիկ Խաչատրյանի: Այո՞:-Ո՜չ:-Իսկ ինչո՞ւ` ոչ:-Որովհետև ես չեմ ուզում… Երբ կլինի, էդ ժամանակ էլ կխոսենք: -Ախր «իմ վարչապետը» ցանկանալով է ցանկանում դա:-ՈՒրեմն` ես նշանակվել […]

Սուրիկ Խաչատրյանը պաշտպանության հատուկ միջոցներ է ձեռնարկել. Ժողովուրդ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իր դեմ մայիսի 20-ին իրականացված մահափորձից հետո պաշտպանության հատուկ միջոցներ է ձեռնարկել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանը վերջերս նոր` զրահապատ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա է գնել: Այն հանգամանքը, որ Սյունիքի մարզպետը սկսել է մտահոգվել իր անվտանգության համար, ինքնին ուշագրավ է: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Ես ոչ մի տեղ գնալուց, ոչ մի տեղ գալուց ոչ մի բան չեմ համբուրում. Կոստանյան. Հրապարակ

«Հրապարակը» գրում է. «Ինչպե՞ս են Ձեր հարաբերություններն Աղվան Հովսեփյանի հետ, օրերս նրան պարգևատրեցիք, հարցրինք ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: «Պարոն Հովսեփյանի հետ մեր հարաբերությունները միշտ եղել են աշխատանքային, երկկողմանի կառուցողական, և այն, որ ես պարգևատրեցի նախկին դատախազին, հավաստիացումն էր, որ Աղվան Հովսեփյանն այս համակարգում բավականին լուրջ աշխատանք է կատարել, ինչը գնահատելի է թե իմ, թե […]

Գեներալ Մանվելը նախագահին հրավիրելու է իր ծննդյան քեֆին. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Հուլիսի 14-ին Մանվել Գրիգորյանը դառնում է 59 տարեկան: Սերժ Սարգսյանը մասնակցելո՞ւ է, հարցրինք նրան: «Կհրավիրեմ»: Դուք իր ծնունդը շնորհավորե՞լ եք: «Ինքը ծնունդ չի արել, բայց շնորհավորել եմ»: Իսկ էլէներգիայի թանկացմանն ինչպե՞ս եք վերաբերվում: «Ըտենց մի հատ հայ կա՞, որ ուզում ա թանկացվի»: Քաղաքական պայքարի կողմնակի՞ց եք: «Քաղաքական պայքարի կողմնակից չեմ, արդարության կողմնակից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված