21 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Քոչարյանի մեծագույն սխալը. Ժամանակ

«Ժամանակի» տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Վարդան Օսկանյանը և Վահե Հովհաննիսյանը առաջիկայում կհայտարարեն նոր կուսակցության ստեղծման մասին: Կուսակցությունը կոչված է լինելու քաղաքական դաշտում փոխարինելու «Բարգավաճ Հայաստանին», փոխարինելու նախ այն իմաստով, որ այս կուսակցությունը պետք է այսուհետ զբաղվի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի լոբբինգով և նրա համար քաղաքական դաշտում տեղ ազատելով:

2006թ. ստեղծված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ապահովեր Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը Հայաստանի իշխանական համակարգում, սակայն այդ կուսակցությունը ի սկզբանե ձախողեց իր վրա դրված խնդրի իրականացումը: Դրա համար կային մի քանի սկզբունքային բացթողումներ, որը թույլ էր տվել ԲՀԿ հիմնադիր Ռոբերտ Քոչարյանը: Նախ նրա մեծագույն սխալն այն էր, որ նա սխալվել էր կուսակցության առաջնորդի ընտրության հարցում: Քոչարյանը իր քաղաքական հենարան հանդիսացող ԲՀԿ-ի ղեկավար նշանակեց օլիգարխ և մեծահարուստ Գագիկ Ծառուկյանին՝ վստահ լինելով, որ Ծառուկյանը ֆինանսական ռեսուրսի կիրառման և իր կողմից արվող քաղաքական բարեգործությունների շնորհիվ կարող է մեծ հեղինակություն և համաժողովրդական սեր վայելել, որը խորհրդարանական ընտրություններում կվերածվի քաղաքական կապիտալի պատգամավորական մանդատների տեսքով:

Սակայն Ծառուկյանին նույնիսկ Քոչարյանի նախագահ եղած ժամանակ՝ 2007թ. խորհրդարանական ընտրություններում չհաջողվեց ՀՀԿ-ի նկատմամբ առավելության հասնել կամ գոնե հասնել նրան, որ ՀՀԿ-ն չունենա որակյալ մեծամասնություն, որպեսզի ՀՀԿ-ն կառավարություն ձևավորելիս ստիպված լինի դիմել ԲՀԿ-ի աջակցությանը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ