07 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Կիսելյովի դեմ քրեական գործ է հարուցվել

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը քրեական գործ է վարում ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի նկատմամբ` ահաբեկչության ֆինանսավորման և ահաբեկչական կազմավորումներին աջակցելու գործով: Այս մասին գրված է Газета.ru կայքում: Ուկրաինայի Անվտանգության ծառայության պետը ասել է.’’Ուկրաինայում ահաբեկչության կազմակերպիչներն ու ֆինանսավորողներն այսօր ո´չ միայն կասկածյալ են հանդիսանում, այլև՝ նրանց նկատմամբ, այդ թվում` տվյալ տեղեկատվական գործակալության ղեկավարի նկատմամբ, հետաքննություն է անցկացվում` ահաբեկչության […]

ՀՀԿ երիտասարդները մասնակցեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնին

 Հուլիսի 4-ին նշվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը, որը նաեւ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու ուխտի օրն է: Եկեղեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գտնելու օրը նշում է մի ճգնավորի կողմից Սրբի աճյունը աստվածային հայտնությամբ գտնելուց հետո: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցին եւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը իրականացրին մի շարք միջոցառումներ՝ նվիրված Սուրբ Գրիգոր […]

՛՛Հանրահավաքն էլ բազմամարդ չի լինի՛՛

՛՛Կովկաս՛՛ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը չի կարծում, որ ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունների՝ քառյակի համատեղ աշնանային հանրահավաքը բազմամարդ կլինի: ՛՛Որովհետև այս կուսակցությունների վարկանիշները բավական ցածր են, որովհետև կռվից հետո չպիտի բռունցքեր կիրառել, որովհետև պետք էր մասնակցել ընտրություններին, ընտրություններին իրենց ցույց տային, հավաքեին անհրաժեշտ բազան՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ նրա՝ եթե ընտրությունների ժամանակ չստացվեց, ապա […]

Անձրևները կշարունակվեն

Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 5-9-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:    Երևանում՝   Հուլիսի 5-9-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև […]

Սահմանադրությունը չպետք է խախտի քաղաքացու Սահմանադրությունը. նախարար

 ՀՀ արադարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը  Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “Թերեւս համաձայն եմ այն տեսակետին, որ պետության Սահմանադրությունը պետք է այնպիսին լինի, որ չխախտի քաղաքացու Սահմանադրությունը: Շնորհավորում եմ բոլորիս՝ երկրի Մայր օրենքի ծննդյան տարեդարձի կապակցությամբ”:

ԱԱ-2014. Բրազիլիան կիսաեզրափակչում կհանդիպի Գերմանիային/վիդեո/

Աշխարհի առաջնության ¼ եզրափակչում Բրազիլիայի հավաքականը 2-1 hաշվով հաղթեց Կոլումբիային: Բրազիլացիներից գոլերի հեղինակ դարձան Տիագո Սիլվան, Դավիդ Լուիսը, իսկ կոլումբիացիներից` Խամես Ռոդրիգեսը: Այսպիսով, կիսաեզրափակիչ առաջին զույգը կազմեցին Գերմանիան և Բրազիլիան:

Վարչապետը ծառայողական ավտոմեքենա նվիրեց

  Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մասնակցել է Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) հիմնադրման 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: ՀԳՄ անդամներին ուղղված շնորհավորական ուղերձում հանրապետության վարչապետը, մասնավորապես, նշել է. “Միության հոբելյանը նշանակալից իրադարձություն է Հայաստանի հասարակական եւ մշակութային կյանքում։ Այն անգնահատելի դերակատարություն է ունեցել մեր ժողովրդի հոգեւոր զարգացման, ազգային ավանդույթների պահպանման, […]

ԱԱ-2014. Գերմանիան հաղթեց Ֆրանսիային և անցավ կիսաեզրափակիչ/վիդեո/

Գերմանիայի հավաքականը աշխարհի առաջնության ¼ եզրափակչում 1-0 հաշվով հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն: Միակ գոլն իր հաշվին գրանցեց Մաթս Հյումելսը: Այսպիսով, գերմանացիների մրցակիցը կիսաեզրափակչում կլինի Բրազիլիայի ընտրանին:

Թող Սահմանադրությունն ամեն օր իրականացվի սրբությամբ. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: “Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Մեր երկրի Մայր օրենքն արտահայտիչն է մեր ժողովրդի ընտրած ուղու՝ ազատ, ժողովրդավարական հասարակություն եւ սոցիալական ու իրավական պետություն կառուցելու ճանապարհի: Անկախության ձեռքբերումից ի վեր կատարվել է հսկայական աշխատանք, մենք հասունացել ենք որպես հասարակություն, ամրացել որպես պետություն: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված