07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Գալուստ Սահակյանը հանդիպեց Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ/ֆոտո/

Հուլիսի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի  գլխավորած պաշտոնական պատվիրակությունը այցելեց Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր:  Հայ խորհրդարանականները շրջայց կատարեցին  2013թ.  սեպտեմբերին բացված  եկեղեցական համալիրում:  Այնուհետեւ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի առաջնորդարանում  տեղի ունեցավ ԱԺ նախագահի հանդիպումը  ՌԴ-ում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմի, ՌԴ-ում հավատարմագրված  ՀՀ պետական կառույցների, ինչպես նաեւ հայ համայնքային կազմակերպությունների […]

4 մագնիտուդով երկրաշարժ Վանաձորում

Հուլիսի 7-ին, ժամը 03.39-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 03.08-ին Վանաձոր քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք տեղի է ունեցել 4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.710 և արևելյան երկայնության 44.410: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է […]

Կարկուտի հավանականությունը մեծ է

Հանրապետության տարածքում՝   Հուլիսի 6-10-ը շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևելյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևանում՝  Հուլիսի 6-10-ը գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև […]

Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել է իտալական Ա սերիա

Իտալական «Սամպդորիա» ակումբը հետաքրքրվում է Մոսկվայի ”Սպարտակի” և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով: Այս մասին հաղորդում է իտալական Tuttosport-ը: Ըստ աղբյուրի, ”Սպարտակը” բաց կթողնի թիմի հարձակվողին 10 մլն եվրոյի դիմաց: Իտալացիները, սակայն, ցանկանում են վարձակալել Մովսիսյանին` տրանսֆերը գնելու իրավունքով: Հիշեցնենք, որ Մովսիսյանը երկու ամիս չի խաղա վնասվածքի պատճառով:

Ասումա՝ ես Սադամ Հուսեյինն եմ. խնդրանք նախագահին /վիդեո/

Արարատի մարզի Խաչփար գյուղի բնակչուհի 70-ամյա  Կամելա Պողոսյանը՝ անցած հինգշաբթի Կառավարության շենքի դիմաց էր:  Նա պահանջում է, վերջ դնել Խաչպարի գյուղապետի կամայականություններին: Տարեց կինը այլևս չի վստահում նաև գյուղատնտեսության նախարարին, որովհետև բազմիցս զանգահարել է թեժ գիծ, որոնց միջոցով ցանկացել է “ուղղել” գյուղապետին: Երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող կինը իր ձեռքերով մշակել է 800 մետր մակերեսով տնամերձ […]

ԱԱ-2014. Արգենտինան հաղթեց Բելգիային և անցավ կիսաեզրափակիչ/վիդեո/

Շարունակվում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: 1/4 եզրափակչում մրցեցին Արգենտինայի և Բելգիայի հավաքականները: Արգենտինացիները նվազագույն հաշվով հաղթեցին մրցակցին: Խաղն ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ արգենտինացիների: Խաղասկզբում Գոնսալո Իգուաինը դարձավ գոլի հեղինակ: Արգենտինան կիսաեզրափակչում մրցելու է Հոլանդիա-Կոստա Ռիկա զույգի հաղթողի հետ:

“Համասեռամոլի կանացի մազերը պիտի տանեին, թե՞ յուբկան…”/վիդեո/

Գայանե Նասոյանը Երևան քաղաքի բնակիչ է: Չորս երեխաների միայնակ մայր: Գայանեի ավագ որդին՝ Մարտին Վարդանյանը մոր փոխանցմամբ պարկեշտ տղա է, սակայն հանդիպել է “փորձանքի”: Henaran.am-ը  առիթ ունեցել է անդրադառնալու այս պատմությանը:  6 տարի պատժաչափով դատապարտված Մարտին Վարդանյանը մոր պատմածի համաձայն ընդամենը համասեռամոլի  “զոհն” է: Նախ՝ Մարտին Վարդանյանը ժամկետային զինծառայության ընթացքում գանգուղեղի վնասվածք ստանալու հետևանքով հայտնվում է […]

Դուշան Միյիչը կգլխավորի ”Արարատը”

”Արարատի” գլխավոր մարզչի պաշտոնը կստանձնի սերբ մասնագետ Դուշան Միյիչը: 49-ամյա մասնագետը արդեն ժամանել է Երևան և շուտով կանցնի իր պարտականությունների կատարմանը: Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Միյիչը հանդես է եկել հարավսլավական «Վոյվոդինա», ինչպես նաև` իսպանական ”Էսպանյոլ”, ”Պալամոս” և հունական ”Կավալա” թիմերի կազմում: ”Վոյվոդինայի” կազմում պաշտպանի դիրքում հանդես եկող Միյիչը դարձել է Հարավսլավիայի չեմպիոն: Մարզչական կարիերայի ընթացքում Միյիչը […]

Թող միլիարդատերերը գթան իրենց ժողովրդին /վիդեո/

Բանաստեղծ Արտեմ Հարությունյանն անթույլատրելի է համարում էլեկտրաէներգիայի թանկացումը: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Նա կարծում է, որ եթե էլեկտրաէներգիայի թանկացմանը հետևելու են մի շարք այլ թանկացումներ, ինչը բնական է, ապա հասարակության սոցիալական վիճակն էլ ավելի է վատանոալու: Այս վիճակում նա հորդորեվ է դիմում երկրի միլիարդատերերին: ՛՛Թող գթան իրենց  ժողովրդին, որ խժռում են բյուջեի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված