07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ասումա՝ ես Սադամ Հուսեյինն եմ. խնդրանք նախագահին /վիդեո/

Արարատի մարզի Խաչփար գյուղի բնակչուհի 70-ամյա  Կամելա Պողոսյանը՝ անցած հինգշաբթի Կառավարության շենքի դիմաց էր:  Նա պահանջում է, վերջ դնել Խաչպարի գյուղապետի կամայականություններին:

Տարեց կինը այլևս չի վստահում նաև գյուղատնտեսության նախարարին, որովհետև բազմիցս զանգահարել է թեժ գիծ, որոնց միջոցով ցանկացել է “ուղղել” գյուղապետին:

Երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող կինը իր ձեռքերով մշակել է 800 մետր մակերեսով տնամերձ հողամասը և ջուր չլինելու պատճառով նրա կորցրել է  տանջանքի պտուղները քաղելու հնարավորությունը:

Պողոսյանը խնդրում է նախագահին օգնել իրեն և պատժել գյուղապետին: Բողոքի ենթատեքստում Պողոսյանը նշեց, որ ինքը ադրբեջանահայ փախստական է և այսքան տարի ապրում է վատ պայմաններում:

“Սերժ Ազատովիչ խնդրում եմ օգնեք ինձ, գյուղապետը ասում է՝ ես Սադամ Հուսեյինն եմ, իմ դեմ խաղ չկա…”,-նշեց Կամելա Պողոսյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ