28 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Կառավարման մոդելը երկրորդական է

ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կառավարման համակարգի վերաբերյալ վերջնական տեսակետ դեռևս չունի: Այս մասին այսօր Շիրակի մարզպետարանում բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի ու Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Նա նշեց, որ հանձնաժողովի անդամները տարբեր տեսակետներ ունեն, որոշներն ասում են, որ կարելի է դեռևս համակարգ չփոխել, մյուսները կողմ են խորհրդարանական համակարգին: […]

Վարչապետն առաջարկեց պատգամավորներին հրավիրել կառավարություն

Կառավարությունը հուլիսի 17-ի նիստում  մերժեց ՕԵԿ-ական պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Մհեր Շահգելդյանի օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի առաջարկվում էր  կարգավորել աուդիտորական գործունեութունը եւ այն մոտեցնել միջազգային ստանդարտներին: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ներկայացնելով մերժումը՝ մասնավորապես ասաց, որ  օրենքի նախագիծը՝ բխում է աուդիտորական գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտը կատարելագործելու, միջազգային չափանիշներին մոտեցնելու անհրաժեշտությունից, բայց  օրենքի նախագծով առաջարկվող աուդիտորների […]

Այսօրվա Սահմանադրությամբ մենք ունենք ամենաթույլ նախագահը

՛՛Մեր երկրում կան խնդիրներ, որոնց մասին ամեն օր խոսում ենք՝ իշխանությունների կամայականություններ, լարած վիճակ, կոռուպցիա և այլն: Այդ բոլոր խնդիրները սահմանադրական բարեփոխումների շնորհիվ չեն լուծվելու, բայց դրանց լուծման մեծ մասն անցնում է սահմանադրական բարեփոխումներով՛՛,-այսօր Շիրակի մարզպետարանում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկման ժամանակ ասաց նաև Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը: ՛՛Եթե Սահմանադրությունը դիտարկնեք […]

Լվացվում եւ մաքրվում են մայրաքաղաքի շենքերը

Հաշվի առնելով մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի լվացման  եւ արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի հաջողվածությունն ու բնակիչների դրական արձագանքը՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այս տարի եւս մայրաքաղաքում լայն թափով շարունակվում են շենքերի արտաքին մաքրման, ներկման եւ բարեկարգման աշխատանքները: 2014թ. ծրագրում ընդհանուր առմամբ ներառված է 32 շենք: Ծրագրի առաջին փուլով 20 շենքերում աշխատանքներն արդեն ավարտվել են: Գործընթացն […]

Երիտասարդները քննարկեցին վարչապետի հետ

Հուլիսի 16-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) մարզային եւ տարածքային կազմակերպությունների նորընտիր ղեկավարների եւ ակտիվ անդամների հետ։ Երիտասարդները կառավարության ղեկավարին ներկայացրին մարզաբնակ երիտասարդների խնդիրները։   Վերջին ամիսների ընթացքում ՀՀԿ ԵԿ գրեթե բոլոր տարածքային եւ մարզային կազմակերպությունների ղեկավար կազմերը փոխվել են, եւ նման կազմով ու ձեւաչափով հանդիպումը կառավարության ղեկավարի հետ առաջին անգամ […]

՛՛Շատերը նեղացածի պոզա են ընդունում…՛՛

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումներն այսօր շարունակվեցին Գյումրիում: Նախագահին կից սահմանադրական հանձնաժողովի և ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են հիմա, պետք չէ դանակը ոսկորին հասցնել, ապա նոր սկսել Սահմանադրությունը բարեփոխել: Նա նշեց, որ ԱՄՆ-ն, որ առաջին երկիրն է,  որ ընդունեց Սահմանադրոթյունը, դա արեց այն ժամանակ, երբ երկիրը պատերազմի մեջ էր գտնվում, իհարկե, […]

”Բարսելոնայի” պաշտպան չի խաղա սրտի հետ կապված խնդրի պատճառով

”Բարսելոնայի” պաշտպան Ադրիանո Կորեյան բաց կթողնի 4-6 շաբաթ: Բրազիլացու մոտ հայտնաբերվել է սրտի հետ կապված խնդիր: 29-ամյա ֆուտբոլիստը բուժում կստանա սրտի ռիթմի հետ կապված: Նա պետք է կատարի նաև համապատասխան վարժություններ: Նախորդ մրցաշրջանում նա մասնակցել է 26 խաղի, որոնցում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Դիվերսանտների ներթափանցումը կկանխվի. Սեյրան Օհանյան

Այսօր հուլիսի 17-ին մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին առաջարկեց ներկայացնել վերջին օրերին սահմանին ստեղծված իրավիճակը: Նախարարի խոսքով, 1994թ-ի հրադադարից հետո Ադրբեջանի կողմից ոտնձգություններ եւ լարվածություն միշտ եղել են: Այդ լարվածությունը վերջին տարիներին տեղափոխվել է Հայաստանի հյուսիս- արեւելյան շրջան` Տավուշի մարզ:  Օրերս տեղեկություններ ստացվեցին, որ Քարվաճառում կան […]

Ալիևն եղբորը շքանշան է շնորհել

Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որով իր ոչ հարազատ եղբորը՝ Ռասիմ Հասանօղլու Ալիևին, ‘’Իստիգլալ’’ շքանշան է շնորհվել`գրված է haqqin.az-ը կայքում: Ալիևի ճարտարապետ եղբայրը, նման պատվի է արժանացել Ադրբեջանի մշակույթի զարգացման գործում ունեցած ներդրման համար։ Բացի սրանից՝ Ալիևը այսօր էլ շքանշան շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել Ադրբեջանի ճանապարհային ոստիկանության պետ Ռամիզ Զեյնալովի եղբոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված