12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Վարչապետն առաջարկեց պատգամավորներին հրավիրել կառավարություն

Կառավարությունը հուլիսի 17-ի նիստում  մերժեց ՕԵԿ-ական պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Մհեր Շահգելդյանի օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի առաջարկվում էր  կարգավորել աուդիտորական գործունեութունը եւ այն մոտեցնել միջազգային ստանդարտներին: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ներկայացնելով մերժումը՝ մասնավորապես ասաց, որ  օրենքի նախագիծը՝ բխում է աուդիտորական գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտը կատարելագործելու, միջազգային չափանիշներին մոտեցնելու անհրաժեշտությունից, բայց  օրենքի նախագծով առաջարկվող աուդիտորների մասնագիտական պատասխանատվության պարտադիր ապահովագրության պահանջի սահմանումը ներառում է բազմաթիվ ռիսկեր, որոնց զսպման մեխանիզմներն անհրաժեշտ է ամբողջությամբ կարգավորել օրենքի նախագծով:

Ի դեպ, ՕԵԿ-ի նախագիծը մերժելուց հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ պատգամավորներից շատերը դժգոհում են,  թե իրենց նախագծերը չեն քննարկվում կառավարությունում: Նա առաջարկեց մտնել նոր աշխատակարգ, որպեսզի մերժումից հետո պատգամավորները հրավիրվեն կառավարություն եւ իմանան մերժման պատճառները:

“Մինչեւ օրենքի նախագիծը կառավարության օրակարգ մտցնելը, հրավիրեք պատգամավորներին եւ քննարկեք նախագիծը, որ  իրենց համար էլ պարզ լինի թե ինչ հիմնավորմամբ է մերժվում”,- ասաց վարչապետը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ