18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Լվացվում եւ մաքրվում են մայրաքաղաքի շենքերը

Հաշվի առնելով մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի լվացման  եւ արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի հաջողվածությունն ու բնակիչների դրական արձագանքը՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այս տարի եւս մայրաքաղաքում լայն թափով շարունակվում են շենքերի արտաքին մաքրման, ներկման եւ բարեկարգման աշխատանքները: 2014թ. ծրագրում ընդհանուր առմամբ ներառված է 32 շենք:

Ծրագրի առաջին փուլով 20 շենքերում աշխատանքներն արդեն ավարտվել են: Գործընթացն իրականացվում է Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն եւ Շենգավիթ վարչական շրջաններում: Նախատեսվածի համաձայն՝ մեծ ճնշման ջրաշիթերով եւ հատուկ հեղուկներով լվացվում եւ մաքրվում են շենքերի ճակատային հատվածները:

Արդյունքում գորշ ու խամրած գույներին օրեցօր փոխարինում են երեւանյան ջերմ, վառ ու վարդագույն երանգները:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ