Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Էլվիրա Ուզունյանին՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել օպերային երգչուհի Էլվիրա Ուզունյանին՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: «Հարգելի՛ տիկին Ուզունյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ: Դուք իրավամբ համարվում եք հայ նշանավոր օպերային երգչուհիներից մեկը, ով իր ուրույն խոսքն է ասել և իր ինքնատիպ հետքն է թողել հայ երգարվեստում: Մեր հանդիսատեսը Ձեզ սիրում և գնահատում […]