17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կադաֆիին ծեծելով սպանեցին ու բռնաբարեցին. ի՞նչ վտանգ է սպառնում Հայաստանին/վիդեո/

 ”Ցավոք սրտի այսօր ողջ տարածաշրջանում  Հայաստանը ամենաթույլ երկրներից մեկն է:  Դա  ապացուցվեց նաև այն հանգամանով, որ երկու օր առաջ երկրի վարչապետը գտնվում էր Իրանում: Ճիշտ է այդ մասին շատ հրապարակումներ չեղան, բայց ես կասեմ: Ամեն ինչ սկսվեց արաբական գարուն կոչվածից, երբ նախկին խաղաղ պետությունները վերածվեցին պատերազմի դաշտի: Եթե հիշենք ինչ եղավ Սադամ Հուսեինի և Իրաքի հետ”,-այսօր մամլո ասուլիսի ժամանակ ընդդիմադիր քաղաքական գործիչ, վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը խոսեց  թուրք-իսլամիստական գործոնից և տարածաշրջանային այլ զարգացումներից` ՀՀ-ի համար բխող վտանգների մասին:

Եղիազարյանը նկատեց.”Կադաֆիին ծեծելով սպանեցին, ցցի հանեցին ու բռնաբարեցին, հարցնում էին որտեղ է մեր երկրի նավթի տոկոսը: Որովհետև 92 տոկոսը մտնում էր բյուջե”:

Ըստ վերլուծաբանի ”Արաբական գարուն”-ը  կոչված էր շախմատային տախտակի վրա նոր ուժերի վերադասավորման համար: Ըստ նրա խնդիրը ռեգիոնում պատերազմական գործողություններ սկսելն էր, որը պետք է ավարտ չունենար:

Եղիազարյանը բազմաթիվ թելերով այս բոլոր իրադարձությունները կապում է Հայաստանին:

՛՛Մինչև էսօր գնդակահարվում է Սիրիան միան մի բանի համար, որ չի ենթարկվում միացյալ նահանգներին: Հետևություններ կարող եք անել…՛՛,-նշեց Եղիազարյանը:

Նա նշեց, որ Թուրքիան այսօր չի փոխվել և շարունակում է նույն քաղաքականությունը վարել: Ըստ նրա՝ մենք մեր քայլերով ապացուցել ենք, որ մենք դիվանագիտություն չունենք, հակառակ դեպքում Թուրքիայի հետ արձանագրությունները չէինք ստորագրի կամ ֆուտբոլային դիվանագիտության մասին խոսք չէր լինի:

Բանախոսը հավելեց, որ անգամ 100 տարի հետո Թուրքիան հավատարիմ է մնացել իր վարած քաղաքականությանը, իսկ Հայաստանը հայտնվել է ուժերի բախման թիրախում:

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ