Տեր-Պետրոսյանի անեկդոտները /լրացված, վիդեո/
Առաջին նախագահ, ՀԱԿ կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանն այսօրվա հարահավաքի ժամանակ խոստացավ՝ վերջին անգամ է անդրադառնում լուսանցքից դուրս մնացած մարգինալ ուժերին: Նա նշեց, որ այդ ուժերն իշխանությունից ավելի շատ են քննադատել իրենց հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո: ՛՛Ուշադրություն մի դարձրեք լուսանցքային ուժերի հիստերիկ արձագանքին: Նման հակազդեցությունը բնական է ու բացատրվում է մի պատճառով, շատ ավելի լուրջ քաղաքական ուժեր, որոնք իբրև թե 70 տարի պայքարել էին ՀՀ անկախության համար, երբ 1991 թվականին անկախության խնդրի իրականացումը հնարավոր դարձավ, մեկ վայրկյանում փոխեցին իրենց դավանանքը, որովհետև այն ձեռք էր բերվում ուրիշների շնորհիվ: Իրեն ընդդիմություն համարող որոշ լուսանցքային ուժեր սարսափած համաժողովրդական շարժման ալիքից կատաղի պայքար են սկսել մեր դեմ՛՛,-հայտարարեց նա:
՛՛Ջհանդամը թե արանքում բան չի մնա երկրից՛՛, սա է այդ ուժերի գաղափախոսությունն՝ ըստ Տեր-Պետրոսյանի: ՛՛3 տարի քարոզելով, որ Ծառուկյանն ընդդիմություն չի դառալու, համագործակցում է իշխանությունների հետ՝ նրանք այսօր հայտնվել են իրենց կանխատեսմամբ խայտառակության մեջ, չեմ հասկանում՝ ինչպես են զբաղվելու քաղաքականությամբ՛՛:
ՀԱԿ ղեկավարը շեշտեց, որ բռնապետության պայմաններում վճռական պայքարի դուրս եկած քաղաքական շարժումը չի կարող ու իրավունք չունի բոլոր քարտերը միանգամից բացել: ՛՛Տակտիկայի հետ կապված, երբ տակտիկան բացահայտվում է, այն դադարում է տակտիկա լինել՛՛,-ասաց նա: Ապա առաջին նախահը պատմեց մի քանի անեկդոտներ, որ լսել է ղարաբաղյան շարժման ժամանակ:
՛՛Ապեր ես ինչ հաշիվ ա, ինչ եք հավաքում գոռգոռում, հանրահավաքի ժամանակ հարցրել է մի տղամարդ: Ասել են՝ Ղարաբաղն ենք ուզում, ասել է՝ Ղարաբա՞ղը, Սոչին ուզեք, Սոչին, Սոչին ավելի լավ տեղ ա՛՛: Վերջում նա նշեց, որ հիմա էլ նման անեկդոտներ կան, ու սա վկայում է, որ ղարաբաղյան շարժման նման այս շարժումը հաջողություն է ունենալու:
Դիտեք տեսանյութը: