Ունեինք լարված հարաբերություններ, տարաձայնություններ. այդ հարցում Րաֆֆին համաձայն չէ
՛՛Ոչ մեկ այստեղ կանգնածներից՝ առաջին նախագահ, պարոն Ծառուկյանը, նախկին նախարարներ, պաշտոնյաներ, քաղաքացիներ օրինգինալ մտքի տեր չեն, դա գալիս է ժողովրդից, դուք եք ասելու, թե որն է Հայաստանի անելիքն ու վաղվա օը, մեզ պետք է հեղափոխություն՛՛,-այսօր Ազատության հրապարակում եռյակի հանրահավաքի ժամանակ ասաց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ նրանից առաջ ելույթ ունեցավ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով հայտարարեց, որ կողմ է ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությանը և դա կրկին անշրջելի համարեց: Րաֆֆի Հովհաննիսյանն իր հերթին ասաց, որ որոշ հարցերում համաձայն չէ առաջին նախագահի հետ, բայց իրենց շարժման ներքին համաձայնությունը դա է: ՛՛Նա խոսեց, և ես պաշտպանում եմ իր իրավունքն այդ ամենն ասելու: Ամեն մեկս ազատ ենք, սա մեր հայրենիքն է:
Մենք դեմ ենք ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությանը՛՛,-նկատեց նա՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանը Հայաստանը տանում է սխալ ուղղությամբ: ՛՛Այստեղ հակառուսականություն չկա, ես համաձայն չեմ, որ անշրջելի է, բայց եթե միանանք ԵՏՄՙ-ին, դա պետք է լինի մեր երկր ինիքշխան որոշմամբ, և պետք է մտնի Արցախի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը ճանաչելու հետ միասին: Չնայած մեր անցյալ տարաձայնություններին, ունեինք լարված հարաբերություններ, մենք կոչ ենք անում քաղաքական ու քաղաքացիական ուժերին միավորվել՝ մեր երկիրը փրկելու և սահմանադրական կարգը հրավիրելու համար՛՛,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: