08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Պաշտոնից հեռանում է նաև ՆԱՏՕ-ում Վրաստանի ներկայացուցիչը. ԱՄՆ-ը մտահոգված է

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ ԱՄՆ-ն մտահոգված է Վրաստանի կառավարության ներսում պաշտոնանկություններով և կողմերին կոչ է անում գործել՝ երկրի կայունության և ժողովրդավարության շահերից ելնելով, տեղեկացնում է РИА Новости-ն: Վաշինգտոնում անհանգստացած են Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի, նրա տեղակալների, ինչպես  նաև Եվրատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլիի, […]

Ծառուկյանին նախազգուշացրել են

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԲՀԿ շարքերում անհանգիս են: Տարածքային կառույցների ղեկավարները փորձում են ճշտել առաջնորդի քաղաքական ակտիվության վերջնական նպատակը, որպեսզի իմանան հետագա քայլերը: Նույն աղբյուրների համաձայն՝ Գագիկ Ծառուկյանը ՛՛անհամբերներին՛՛ հիասթափեցրել է՝ հորդորել է համբերել: Տարածքային կառույցների ղեկավարները վերադասին տեղեկացրել են, որ այլեւս չեն կարողանալու հանրահավաքին մեծ մասնակցություն ապահովել: “Փողով էլ չեն գա”,-պատերի տակ քննարկում են կառույցների […]

Ցմահ ազատազրկված անչափահասների իրավունքը

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նոյեմբերի 5-ին մասնակցել է “Ցմահ ազատազրկման եւ անչափահասների արդարադատության եվրոպական քրեական իրավունքի չափորոշիչները” թեմայով սեմինարին: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ու Հայաստանի հելսինկյան կոմիտեի կազմակերպած միջոցառման նպատակն էր ներկայացնել ցմահ ազատազրկման դատապարտվածներին եւ անչափահասներին առնչվող քրեական իրավունքի վերաբերյալ միջազգային լավագույն փորձը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը  ողջունել է ներկաներին […]

Ինչ է Սերժ Սարգսյանն ասել նորանշանակ մարզպետին /վիդեո/

”Ես չգիտեմ` դուք ինչ ի նկատի ունեք կուսակցական շահ ասելով, բայց առաջին հերթին կարևորելու ենք ժողովրդի շահը, ժողովրդի վստահությունը”,-այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Հարություն Սարգսյանը: Հարցին, թե ինչ է անելու, որ նախկին մարզպետը չէր անում, նա պատասխանեց, որ Էդգար Ղազարյանը իրականացրել է իր գործունեությունը բավական լավ: Այդ դեպքում ինչով էր […]

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումն անհնար է. Թուրքիայի ԱԳ նախարար

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին տեղեկություններ է հաղորդել արտաքին դաշտում երկրի առաջիկա անելիքների մասին: Իր ելույթում Չավուշօղլուն անդրադարձել է նաև հայկական  հարցին: «Ցեղասպանությունը, որը ցականում են վերագրել մեր պապերին ու մեր ժողովրդին, անհնար է, որ ընդունենք: Սա մենք միշտ ենք ընդգծում»,- ասել է թուրք նախարարը, գրում է Ermenihaber.am-ը: Չավուշօղլուն անդրադարձել է նաև […]

Ազատել է

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արա Այվազյանին  Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին: Վերջինիս փոխարեն համատեղության կարգով Ֆինլանդիայում ՀՀ դեսպան է նշանակվել Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը: 

Վարչապետի խնդրանքով՝ մեծ ներդրում է անելու

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված և Երևան քաղաքի Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման նախապատրաստական միջոցառումների մասին: Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը պարզաբանեց, որ այս որոշմամբ սկսում են նախապատրաստական աշխատանքներ՝ ՛՛Հին Երևան՛՛ ծրագիրն արդյունավետ և լիարժեք իրականացնելու համար: ՛՛Ցանկալի է, որ […]

Կցանկանայի` դա աղջիկ ինձ ասեր. Աշոտյանը` իր ու եռյակի թեժությունից /վիդեո/

”Թեժ աշուն չի լինելու, ինչպես և չի եղել ոչ մի անգամ այս երկրում”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: ”Որպեսզի ինչ-որ բան տաքացնես, թեժացնես, պետք է կարողանաս ավելցուկ էներգիա արտադրես: Ես կարծում եմ, որ եռյակի էներգիան հազիվ հերիքում է իր ընթացիկ գործունեության համար, ուր մնաց թե ինչ-որ բան տաքացնելու կամ թեժացնելու:  Առավել […]

Գողացավ ու խոստովանեց

Ոստիկանության Չարենցավանի բաժին դիմած կինը հայտնել էր, որ աշխատասենյակից գողացել են իր բջջային հեռախոսը:Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Չարենցավան քաղաքի դպրոցներից մեկի մոտից բերման է ենթարկվել 1947 թ. ծնված Վալենտին Ս.-ն: Նա խոստովանել է, որ հեռախոսը գողացել է ինքը և ներկայացրել է այն:Կատարվում է հետաքննություն: Այս մասին տեղեկացանք ՀՀ ոստիկանության կայք-էջից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված