20 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Դոլարի տատանումները նորմայի սահմաններում են. ՀՀ վարչապետ

Վերջին օրերին գների աճը գտնվում է 5%-ի սահմաններում: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի  3-ին, լրագրողներին հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նաեւ հավելեց, որ նման տատանումները նորմայի սահմաններում են: Կառավարությունը հետեւում է  դրամի թուլացման գործընթացներին, իսկ անհրաժեշտ քայլերը Կենտրոնական բանի իրավասությունների սահմաններում են, հայտարարեց վարչապետը: “Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ մենք մոնիթորինգ ենք անցկացրել. ինֆլյացիան 5% […]

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ուշադրության կենտրոնում են

Դեկտեմբերի 3-ին` Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և պաշտպանական գերատեսչության մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ այցելել են «Լեռնային Հայաստան» առողջարան` ականատեսը լինելու զինհաշմանդամների մասնակցությամբ ընթացող սեղանի խաղերի մրցաշարի եզրափակիչ փուլին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է Արցախյան ազատամարտի մասնակից հաշմանդամ ազատամարտիկների, զինծառայության ընթացքում տարբեր պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողների և նրանց հարազատների հետ, ծանոթացել […]

Երվանդ Զախարյանը հաստատեց՝ կտան

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հաստատաեց, որ “Նաիրիտ” գործարանի շուրջ իր կողմից արված հրապարակային եւ ոչ հրապարակային հայտարարությունները միմյանց չեն հակասում: “Ես ինչ ասում եմ հրապարակային, այն էլ ասում եմ աշխատակիցներին”,- ասաց Երվանդ Զախարյանը: Նրա խոսքով, կրճատումների մասը խորհուրդի հարց է, ընդհանուր խորհրդի հարց, եւ այդ հարցով նախարարությունը […]

Հայաստանը զբաղեցնում է 94-99-րդ տեղը Կոռուպցիայի ընկալման համաթվի դասակարգման աղյուսակում

Հայաստանի Կոռուպցիայի ընկալման համաթիվն (ԿԸՀ) այս տարի 37 է, և այժմ մեր երկիրը կիսում է 94-99-րդ տեղերը Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպության պատրաստած դասակարգման աղյուսակում: Նախորդ տարվա համեմատ, երբ Հայաստանը կիսում էր 94-101-րդ տեղերը` 2014թ. Հայաստանը բարելավվել է իր ԿԸՀ ցուցիչը մեկ միավորով: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն ՎարուժանՀոկտանյանի դիտարկմամբ` ցուցիչի նման առաջընթացն […]

Լուրջ փաստեր կոռուպցիայի, ՎՊ-ի մասին. ե՞րբ կհրապարակվեն

՛՛Հայրենիք ու պատիվ՛՛ կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանի գլխավորած ՛՛՛Հակակոռուպցիոն կազմակերպությունը՛՛ շարունակում է կոռուպցիոն դեպքերի հետ կապված ուսումնասիրությունները: ՛՛Լռակյաց այդ գործընթացն առաջ ենք տանում, նյութեր ենք հավաքում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: ՛՛Համոզված ենք, որ երբ մոտ ապագայում լուրջ, ազնիվ քաղաքական համակարգ կլինի, այդ փաթեթները կդնենք սեղանին ու կսկսենք պատասխանատվության կանչել, որպեսզի թալանվածը ետ վերադարձնեն ժողովրդին՛՛,-հավելեց նա: […]

Մայրաքաղաքի բուժհաստատությունների նորոգման և բուժսարքավորումների արդիականացման ուղղությամբ աշխատանքները լինելու են շարունակական

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ աշխատանքային շրջայց է կատարել քաղաքապետարանի ենթակայության մի շարք պոլիկլինիկաներում: Շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետն ու ՀՀ առողջապահության նախարարը ծանոթացել և գնահատել են թիվ 8, 13, 15 և «Կարմիր Բլուր» պոլիկլինիկաներում քաղաքապետարանի տարեկան ծրագրով իրականացված նորոգման ու ջեռուցման աշխատանքները: Բացի այդ, բուժհաստատությունների պատասխանատուները ներկայացրել են նաև քաղաքապետարանի […]

Որևէ մեկին թող չթվա, որ ինքը Հայաստանի անկախության և ինքնիշխանության ավելի մեծ ջատագովն է. Հ. Նաղդալյան

Այսօր խորհրդարանում շարունակվեց ՀՀ-ի ԵՏՄ-ին միանալու որոշման պայմանագրի քննարկումը, որը ուղղորդվեց ընդդիմադիրների կողմից մի շարք մտահոգություններ պարունակող ելույթներով: Այդ մտահոգությունների շուրջ փորձեցինք ճշտել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի տեսակետը: – Տիկին Նաղդալյան, արդյոք հիմնավոր են մեր ընդդիմադիր պատգամավորների պնդումները, թե  ԵՏՄ-ին միանալիս Հայաստանը կկորցնի  իր անկախությունը. խոսքը վերաբերում է մասնավորապես տնտեսական անկախությանը: – Ինքնիշխանությունը, անկախությունը բացարձակ […]

Բռնցքամարտի նոր մարզասրահի բացում Իջևան քաղաքում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում ներկա է գտնվել օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի մարզասրահի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը, ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը: Իջևանի թիվ 1 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված