20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը զբաղեցնում է 94-99-րդ տեղը Կոռուպցիայի ընկալման համաթվի դասակարգման աղյուսակում

Հայաստանի Կոռուպցիայի ընկալման համաթիվն (ԿԸՀ) այս տարի 37 է, և այժմ մեր երկիրը կիսում է 94-99-րդ տեղերը Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպության պատրաստած դասակարգման աղյուսակում:

Նախորդ տարվա համեմատ, երբ Հայաստանը կիսում էր 94-101-րդ տեղերը` 2014թ. Հայաստանը բարելավվել է իր ԿԸՀ ցուցիչը մեկ միավորով:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն ՎարուժանՀոկտանյանի դիտարկմամբ` ցուցիչի նման առաջընթացն աննշան է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ տարվա 177-ի փոխարեն այս տարվա դասակարգման աղյուսակում ընդգրկված է 175 երկիր և տարածք: Հետևաբար կարելի է ասել, որ Հայաստանի դիրքը մնացել է անփոփոխ:

ԿԸՀ 2014թ. Դասակարգման աղյուսակում ներառված 175 երկրների ավելի քան երկու երրորդի ԿԸՀ համաթիվը պակաս է 50 միավորից 0-ից 100 սանդղակի վրա: 0-ն նշանակում է, որ երկիրն ընկալվում է որպես բացարձակապես կոռումպացված, իսկ 100-ը` որպես բացարձակապես մաքուր: ԿԸՀ 2014թ. արդյունքներով առավել քիչ կոռումպացված երկիր է Դանիան (92), իսկ ավելի շատ կոռումպացված են ընկալվել Հյուսիսային Կորեան ու Սոմալին, որոնց ԿԸՀ միավորը 8 է:

Այսօր «Մեդիա կենտրոնում» անցկացված մամլո ասուլիսին «Թրանսփարենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրեցԹրանսփարանսի ինթերնեյշնլի կոռուպցիայի ընկալման համաթվի 2014թ. տվյալները:Թրանսփարենսի Ինթերնեշնլի (ԹԻ) Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) գնահատում և դասակարգում է պետությունները/տարածքները՝ ելնելով այն բանից, թե երկրի հանրային ոլորտը (պետական և համայնքային մարմիններ) որքանով է ընկալվում որպես կոռումպացված:

«Մենք, իհարկե, ավելի բարվոք վիճակում ենք, քան Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ Բելառուսը, Ռուսաստանն ու Ղազախստանը: Չի բացառվում, որ դա այն պատճառով է, որ Հայաստան ներդրումներ քիչ են գալիս», – ասաց Վարուժան Հոկտանյանը:
Անդրադառնալով տարածաշրջանի մյուս պետությունների ԿԸՀ-ներին` Վարուժան Հոկտանյանն ասաց, որ ինչպես և նախորդ տարիներին Հայաստանը զիջում է իր հարևաններ Վրաստանին (52) և Թուրքիային (45), սակայն այն շարունակում է մնալ զբաղեցնել ավելի լավ դիրքեր մյուս երկու հարևանների` Ադրբեջանի (29) ու Իրանի (27) համեմատ:

Բացի բալթյան հանրապետություններից ու Վրաստանից` նախկին ԽՍՀՄ մյուս բոլոր երկրները ներառյալ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրներ Ռուսաստանը (27), Բելառուս (31), Ղազախստան (29), ինչպես և նախորդ տարիներին, շարունակում են զիջել Հայաստանին:
Բանախոսը դժվարացավ հաստատել, որ ԵՏՄ երկրներում կոռուպցիան համակարգային բնույթ է կրում, սակայն նշեց, որ համակարգային կոռուպցիայի հավանականությունը բոլոր ԵՏՄ անդամ երկրներում, ներառյալ Հայաստանում, բավականին բարձր է:

Վարուժան Հոկտանյանը հավելեց, որ Հայաստանն անցյալ տարի Համաշխարհային բանկի կողմից մեկ միավորով ավել էր ստացել էլեկտրոնային կառավարման ներդրման համար: Պետական մարմիններն էլ են, ըստ բանախոսի, բարձր գնահատում էլեկտրոնային կառավարման դերը կոռուպցիայի դեմ պայքարում:

«Մեր կառավարության փիլիսոփայությունն է, որ էլեկտրոնային կառավարումը փրկություն է: Ես համաձայն չեմ, և ասեմ, որ վերջերս խոսում են էլեկտրոնային կոռուպցիայի (e-corruption) մասին, որն ավելի ինստիտուցիոնալիզացնում ու դժվարացնում  ու կոռուպցիայի վերհանումը:

Վարուժան Հոկտանյանի փոխանցմամբ` 2008-11թթ. Հայաստանում կոռուպցիայի իրավիճակը «վատացավ որոշ չափով, իսկ դրանից հետո վերադարձավ 2008թ.-ից առաջ եղած մակարդակին: Ընդհանուր առմամբ, իրավիճակը լճացած է»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ