18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Բռնցքամարտի նոր մարզասրահի բացում Իջևան քաղաքում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում ներկա է գտնվել օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի մարզասրահի բացման հանդիսավոր արարողությանը:

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը, ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը:

Իջևանի թիվ 1 հանրակրթական դպրոցի վերանորոգված մարզասրահում տեղադրվել է բռնցքամարտի պրոֆեսիոնալ ռինգ, տանձիկներ, որտեղ իրենց մարզումներն անցկացնելու հնարավորություն կունենան բազմաթիվ պատանիներ:

Նախարար Ղազարյանը, նորաբաց մարզասրահի պայմաններին ծանոթանալուց հետո իր գոհունակությունն է հայտնել և նշել, որ համագործակցությունը նախարարության և բռնցքամարտի ֆեդերացիայի միջև մոտ ապագայում տալու է իր դրական արդյունքները: «Հնարավոր է, որ հենց այս մարզասրահում մարզվող պատանիներից մեկն էլ ապագայում դառնա աշխարհի չեմպիոն»,- իր խոսքում ասել է Գաբրիել Ղազարյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ