Henaran.am-ը ահազանգեր է ստանում
Henaran.am-ը ահազանգեր է ստանում, որ Երևան քաղաքի որոշ ընտրատեղամասերում տեղի են ունենում ընտրողների բացահայտ ուղղորդման փորձեր։
Մասնավորապես, Երեւանի թիվ 82 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում ընտրողներին քվեաթերթիկներ տրամադրող հանձնաժողովի անդամները ընտրողին տալիս են ընտրաթերթիկների 1-ից 11 հերթականությունը խախտված ընտրաթերթիկներ՝ վերեւում դնելով թիվ 4 ընտրաթերթիկը: Սա կարող է դիտվել որպես հստակ ուղղորդման փորձ, քանի որ ըստ նախապես սահմանված վիճակահանության 11 ուժերի ընտրաթերթիկները դասավորված են ըստ հերթականության:
Հիշեցնենք, թիվ 4-ը «Իմ քայլը» դաշինքի համարն է։