25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Առավոտը սկսենք աղոթքով

Տեր Աստված, ընդունիր առավոտյան մեր աղոթքները Աստծո խոսքը համարձակ ու նախանձախնդրորեն հռչակողների և լուսաբանողների համար, ըստ Պողոս Առաքյալի խոսքի, թե`

«Եղբայրնե՛ր, աղաչում ենք ձեզ, որ ճանաչեք եւ գնահատեք ձեր վաստակավորներին, Տիրոջ կողմից ձեր վրա նշանակված վերակացուներին, ինչպես նաեւ ձեզ խրատողներին.

եւ առավելագոյն սիրո արժանի համարեցեք նրանց՝ իրենց աշխատանքի համար»։

Այնուհետև ավելացնում է. «Վերջապես, եղբայրնե՛ր, աղոթեցեք մեզ համար, որպեսզի Տիրոջ խոսքը առաջ գնա եւ փառավորվի ամեն տեղ»:

Տեր Աստված, Դու արժանացրու մեզ, որպեսզի Քո խոսքը լսող և կատարող լինենք, մեզ անմասն մի թող Քո Բարի պատգամից ու օրհնությունից, ուր որ էլ լինենք:

Քո Ամենատես աչքի առջև է մեր կյանքն ու մեր գործը:

Աղաչում ենք Քեզ, օգնիր և օրհնիր մեզ, մեր հավատքի չափով, մեր հույսի համբերության և սիրո վաստակի համեմատ:

Սուրբ Մարիամ Աստվածածնի և բոլոր Սրբերի բարեխոսությամբ Քո առջև ենք կանգնած այս պահին, հաստատիր մեր անխափան ընթացքը, աղաչում ենք Քեզ, Անտարակույս Վստահություն,

Աղքատասեր Պաշտպան և Սեր մթանն օտար`մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս:

Ամենասուրբ Երրորդությանդ է վայելում փառքը, Պատիվը և Իշխանությունը հավիտյանս հավիտենից:

Ամեն:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ