Ոչ ոք չի խանգարում, խանգարում է մեկ բան. Բագրատ Սրբազանը Աժ-ում է
Ոչ ոք չի խանգարում, խանգարում է մեկ բան, որ ամբողջ մեր այս ժամանակահատվածը և հասարակությունը ենթարկված է տեղեկատվական ահաբեկության, ստի, զրպարտանքի, խարդավանքների այն ահռելի ծավալը որ լցված է դաշտ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու շարժումը։
«Դա ընդամենը մի դրվագ է այն ողջ թշվառության, որը կոչվում է կառավարման համակարգ, մենք հաճախ ուշադրություն չենք դարձնում կառավարության նիստերին ինչ են քննարկում, բայց ներքին իրենց միության սյուները երկուսն են՝ փող և իշխանություն, ինշխանությունն էլ ոչ թե պատասխանատվությամբ, այլ հաճույքներով պայմանավորված»,- նշեց նա։
Խոսելով շարժման մասին՝ Սրբազանն ասաց, որ իրենց կարող են միանալ այն մարդիկ, որոնք կիսումեն իրենց գաղափարները․ «Սա ոչ ընդդիմադիրների, ոչ ընդդիմության շարժում է, սա ողջ քաղաքական դաշտի, ներպնակի շարժում է, ովքեր խորքային գիտակցում են ինչ վիճակում է գտնվում մեր պետությունը։ Մենք մի թիրախ ունենք՝ հեռացնենք այս մարդուն և իր ամբողջ պերճանքն ու թշվառությունը մեր կյանքից։ Ես 30 տարի թիրախ եմ հատկապես չարիքի կողմից»։
ԱԺ ամբիոնից նոր բան հնչելու՞ է՝ ի պատասխան հարցի Սրբազանն ասաց․ «Ոչ, այսօրվա իրականության արձանագրումը, և միևնույն ժամանակ ևս մեկ անգամ մարդկանց փորձելու հասանելի դարձնել այն աղետը որի մեջ ապրում ենք և լուծումները»,- նշեց Սրբազանը։