07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Հայաստանի կլիման լուրջ չի փոփոխվել (վիդեո)

Այս տարվա նոյեմբերը լինելու է տեղումնառատ, սակայն ջերմաստիճանը լինելու է նորմայի սահմաններում: Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նա հավելեց, որ նոյեմբերի առաջին տասնօրյակից լեռնային մարզերում համարվում է ձմռան սկիզբ: Ձմռան կանխատեսումները դեռևս չկան, այդ մասին արդեն պարզ կդառնա նոյեմբերին: Ըստ Գ. Սուրենյանի` հոկտեմբերի 17-ից […]

Որն է աշխարհի ամենաանվտանգ երկիրը

Համաշխարհային տնտեսական ֆորումը կազմել է աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկը։ Ցանկը գլխավորել է Ֆինլանդիան։ Երկրորդ տեղում է Քաթարը, երրորդը Արաբական Էմիրատները։ Մասնագետները ցանկը կազմել են՝ հաշվի առնելով տվյալ երկրում հանցավորությունը, ահաբեկչության վտանգը, բնակչության վստահությունը ուժային կառույցների նկատմամբ եւ վերջինների ունակությունը՝ բնակչությանը պաշտպանելու։

Վանոն կվերադառնա /վիդեո/

«Վանո Սիրադեղյանը իմ երկրպագած անձն է: Ես ասել եմ և կրկնում եմ, որ Հայաստանի հանրապետությունները, թե՛ առաջին, թե՛ երկրորդ և թե՛ երրորդ ռուսական հեղափոխության ծնունդ են: Առաջին հանրապետությունը տվեց Արամ Մանուկյան, երկրորդ հանրապետությունը տվեց Ալեքսանդր Մյասնիկյան, երրորդ հանրապետությունը տվեց Վանո Սիրադեղյան: Մի մտածեք, որ տարածության մեջ գտնվող այդ մեծատաղանդ մարդը մոռացվելու է.վաղ թե ուշ նա […]

Նախագահն ընդունել է Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի մասնակիցներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի մասնակիցներին: Ողջունելով նրանց Հայաստանում՝ Հանրապետության Նախագահը կարևորել է, որ Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության այս օգտակար նախաձեռնության մեկնարկը տրվում է ներկայացուցչական մակարդակով, քանի որ, նրա համոզմամբ, մասնակիցներից յուրաքանչյուրը հնարավորություն ունի իր էական ներդրումը բերելու համաժողովի կայացմանն ու շարունակականության ապահովմանը: Սերժ Սարգսյանը հույս […]

Գնումների գործընթացը պետք է հնարավորինս թափանցիկ դարձնել. Արսեն Հարությունյան

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ընդունել է գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW)  հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Զառա Չատինյանին: Տիկին Չատինյանը Կոմիտեի նորանշանակ նախագահին ներկայացրեց Հայաստանում Բանկի իրականացրած ծրագրերը, ինչպես նաև՝ ընթացիկ ծրագրերի մանրամասները: Ըստ տիկ. Չատինյանի՝ կարևորագույն ծրագրերից է «Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ներդրումային ծրագիրը»: Այս պահին իրականացվում է մանրամասն նախագծման աշխատանքների  խորհրդատուների ընտրության […]

Հոկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: ԹԵՄԱ՝ Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը. Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը:

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից հետո Երևան տեղափոխված բոլոր տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից

Մոսկվայից Երևան վերադարձող ավտոբուսի վթարից տուժած, հատուկ չվերթով Հայաստան տեղափոխված ՀՀ քաղաքացիներին օդանավակայանում դիմավորողների թվում նաև շտապբուժոգնության բրիգադներն էին, ովքեր մարմնական տարբեր վնասվածքներ ունեցողներին հորդորում էին հիվանդանոցում ևս մեկ անգամ հետազոտություն անցնել։ Ինչպես տեղեկացվել է, նրանցից 11­ը հոսպիտացվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ինչպես սովորաբար նման դեպքերում՝ այնտեղ արդեն տնօրեն Արա Մինասյանի և փոխտնօրեն […]

Լայմի օգտագործումը՝ որպես հիգիենային հետևելու լավագույն տարբերակ

Հիգիենայի պահպանման տեսանկյունից շատ շատերը մեզնից օգտագործում են հատուկ դեզադորանտներ: Սակայն շատ քչերն են տեղյակ, որ այդ քիմիական նյութերը բավականին մեծ վնաս են հասցնում մեր առողջությանը: Դեզադորանտները պարունակում են մեծ քանակությամբ տոքսիններ, որոնք կարող են նպաստել քաղցկեղի կամ Ալցգեյմերի հիվանդությունների առաջացմանը: Սակայն մեր մարմնի հիգիենային մենք կարող ենք հետևել նաև բնական միջոցներով: Խոսքը լայմի մասին […]

Ավտոմեքենան ընկել է գետը

Հոկտեմբերի 14-ին, ժամը 23.04-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Թեղուտ գյուղի մոտ ավտոմեքենան ընկել է Աղստև գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 17-րդ կմ-ին «Volvo 245» մակնիշի 07 OO 094 պ/հ (վարորդ` 1973 թ. ծնված Վ. Խ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, […]

Նախագահն այցելել է սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայՏեք-2016» միջազգային ցուցահանդես

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայՏեք-2016» առաջին միջազգային ցուցահանդես: Այն անցկացվում է հոկտեմբերի 13-15-ը, «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում: Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի որոշման հիման վրա և նպատակ ունի ներկայացնել սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության ոլորտում առկա ժամանակակից բարձր տեխնոլոգիական, նորարարական մշակումներն ու պատրաստի լուծումները, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված