17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հուշագիրը ստորագրեցին. ընտրություններին միասին են մասնակցելու (վիդեո)

«Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցություններն այսօր ստորագրեցին հուշագիր համատեղ քաղաքական գործունեության վերաբերյալ:

Հուշագրում ասված է, որ այս 3 հավատարիմ լինելով Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու իրենց հանձնառությանը, – Գիտակցելով Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման հրատապությունը, – Ելնելով Հայաստանի արդիականացման և ժողովրդավարական զարգացման առաջնահերթությունից, – Ականջալուր լինելով հակասությունները հարթելու և համագործակցության հիմքեր դնելու հանրային պահանջին, Համաձայնության եկան համատեղ քաղաքական գործունեություն ծավալելու մասին: Ըստ այդմ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` ա) 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին և Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցեն միասնաբար` ընտրական դաշինքով:

բ) համատեղ գործունեության (այդ թվում` նոր ուժերի ներգրավման) վերաբերյալ որոշումները կկայացնեն կոնսենսուսով:

գ) Համատեղ գործունեության արդյունքում կսկսեն բանակցություններ միասնական կուսակցություն ստեղծելու վերաբերյալ: դ) Հետամուտ են Հայաստանում եվրոպական մոդելի` իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության կառուցմանը` ազգային լավագույն առանձնահատկությունների և հետաքրքրությունների համադրությամբ:

ե) Արձանագրում են, որ իրենց համատեղ գործունեությունը հիմնված է Հայաստանի շահերի գերակայության սկզբունքի վրա և նպատակ ունի ապահովել Հայաստանի երկարատև ու կայուն զարգացումը:

Հուշագիրը ստորագրվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանի, «Հանրապետություն» կուսակցության Քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանի և  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահ Սասուն Միքայելյանի կողմից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ