«Նաիրի Հունանյանին էլ հերոսացնե՞նք»
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր հանրագրում գրառել է.
««Սասնա ծռեր» կոչված խմբավորման արաքից հետո, շատերն իրենց փողոց նետեցին և մոռանալով նրանց կատարած գործողությունների վտանգավորությունն ու հանցանքը՝ անմեղ մարդկանց գնդակահարելը, սկսեցին հերոսացնել նրանց ազնիվ մղումներով, «բարի» նպատակներով:
Եվ ի՞նչ… Եթե այդպես է, ապա ինչ է Նաիրի Հունանյանին էլ հերոսացնե՞նք, անտեսե՞նք նրա խմբի կատարած սպանդը ԱԺ-ում…
Պարոնայք և տիկնայք էգոյաններ, արսինեներ, մյուսներ, այդ ժամանակ ու՞ր էիք, ինչու՞ էիք սսկվել: Չէ որ նրանք էլ էին «ազնիվ, հայրենասիրական մղումներով» հարձակվել Ազգային ժողովի շենքի վրա:
Ես բացարձակ տարբերություն չեմ տեսնում այդ երկու ահաբեկչական ակտի միջև…
Իսկ Զարուհի Փոստանջյանը կարծես երբևիցե չի փորձել դիմել հանդիպելու Հունանյանի խմբի անդամների հետ… Ինչպես հիմա՝ ըստ իր հարցազրույցի, անարդյունք բախում է պետական պատկան ատյանների դռները «Սասնա ծռերի» հետ հանդիպելու համար: Եվ զարմանալին ու տարօրինակն այն է, որ սույն պատգամավոր տիկինը ծռերին համարում է քաղհալածյալներ..
Ռուսներն են լավ ասում. <<Нарочно не придумаешь>>…
Ի՞նչ է ստացվում, նշված ցավակիցների, քաղաքական գործիչների տրամաբանությամբ…Փաստորեն ստացվում է, որ Նաիրի Հունանյանն ու իր հանցակիցները հերոսաբար, արիաբար, հայրենասիրական մղումներո՞վ գնդակահարեցին Կարեն Դեմիրճյանին, Վազգեն Սարգսյանին, Յուրի Բախշյանին, Հենրիկ Աբրահամյանին, Ռուբեն Միրոյանին, Լեոնարդ Պետրոսյանին, Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին…
Տարբերությունը ո՞րն է…Նույնատիպ ահաբեկչական ակտ, անմեղ զոհեր՝ «ԱԶՆԻՎ, ԲԱՐԻ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՄՂՈՒՄՆԵՐՈՎ» պատճառաբանությամբ…»