Չի «բզբզում». Փաստ
Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, ով խորհրդարան անցավ «Հայ ազգային կոնգրես» դաշինքի միջոցով, այս պահին, կարծես թե, հանգիստ է և իր քաղաքական ապագան ԱԺ–ում ամրագրելու փորձեր չի «բզբզում»: Մինչ Ազգային ժողովը մրջնի բույն է հիշեցնում, որտեղ պատգամավորները դռներ են բախում` հերթական անգամ մանդատ «կպցնելու» հույսով, Դեմիրճյանը հանգիստ մասնակցում է ԱԺ նիստերին և լուռ հեռանում: […]





































