Դիարբեքիրում Սուրի համայնքապետարանի շենքից հեռացվել է հայերեն ցուցանակը
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուր կենտրոնական շրջանի տեղական ինքնակառավարման մարմնի շենքի պատից հեռացվել է բազմալեզու ցուցանակի հայերեն և ասորերեն հատվածը: Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի` Սուրի ընտրված քուրդ համայնքապետի ձերբակալումից հետո պետության կողմից նշանակված շրջանի ղեկավարի հրամանով հեռացված ցուցատախտակի փոխարեն կախվել է Թուրքիայի դրոշը: Նշյալ ցուցատախտակը կախվել էր դեռևս 2012 թվականին այն ժամանակվա քուրդ համայնքապետ Աբդուլլահ […]





































